Առողջություն 16:16 15/04/2015

Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կարելի է կանխարգելել ռիսկերի նվազեցման հաշվին. Պարունակ Զելվելյան

Հայաստանի սրտաբանական ծառայությունը լավագույններից է և համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը` հավելելով, որ բոլոր բուժական մեթոդները իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:

Այդուհանդերձ, ըստ նրա, այսօր սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մնում են բարձր հիվանդացության և մահացության հիմնական պատճառ` կազմելով ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսը: Դիտվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, սիրտ-անոթային բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների քանակի աճ:

Պ.Զելվելյանի խոսքերով` սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կարելի է կանխարգելել ռիսկերի նվազեցման հաշվին` ավելցուկային քաշ, ծխախոտ, անառողջ սնունդ:

«Սրտանոթային հիվանդություններից մահացությունը նվազեցնելու արդյունավետ ճանապարհը սրտանոթային ռիսկի գործոնների կանխարգելումն է` զարկերակային գերճնշում, խոլեստերին, ավելորդ քաշի և այլն: Այսինքն` առողջ կենսակերպը այն գրավականն է, որով մենք կունենանք առողջ հասարակություն և չենք ունենա սիրտ-անոթային հիվանդություններից մահացություն»,- նշեց Պ.Զելվելյանը:

Ուստի, ըստ նրա, այսօր առաջին խնդիրը պետք է լինի այդ հիվանդությունների կանխարգելումը: Սրտաբանը նշեց, որ այսօր բուժում են այդ հիվանդությունների հետևանքները, որոնց տարածվածությունը շատ մեծ է:

«Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդացություններից մահացությունները 50%-ից ավելի է, և դա նորմալ երևույթ է։ Մարդը պետք է մեկ օր մահանա, բայց հարցն այն է, թե որ տարիքային խմբում։ Եթե մենք ասում ենք` պետք է նվազեցնենք սրտանոթային մահացությունները, ապա նկատի ունենք մինչև 65 տարեկան խմբում։ Այսինքն` մենք նպատակ ունենք կանխարգելելով հիվանդության զարգացումը երկարացնել մարդու կյանքը», - ասաց Պ.Զելվելյանը:

Նրա խոսքերով` ամբողջ աշխարհում տարածված են սրտանոթային նույն հիվանդությունները, մասնավորապես՝ զարկերակային գերճնշումը։ Օրինակ` Երևանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ այս հիվանդությունն ունի 30% տարածվածություն, մարզերում` 35 տոկոս:

«Համեմատության համար ասեմ, որ ԱՄՆ-ում այն կազմում է 29%, Գերմանիայում՝ 40%, Ռուսաստանում՝ ընդհուպ մինչև 50%: Այսինքն՝ տարածվածությունը նույնն է, ինչ այլ երկրներում: Բայց հարց է, որ զարգացած երկրներում մենթալիտետը ցույց է տալիս, որ դու պետք է հետևես առողջությանդ, քանի որ առողջ լինելը ևս փիլիսոփայություն է։ Մեզ մոտ խնդիրը նրանում է, որ արդյունավետորեն վերահսկվողների քանակն է քիչ»,- նկատեց Պ.Զելվելյանը:

Նրա խոսքերով` եթե ԱՄՆ-ում զարկերակային գերճնշում ունեցող հիվանդների 50%-ն արդյունավետորեն բուժվում է, ապա Հայաստանում այդ թիվը կազմում է ընդամենը 10%:

«Այսինքն, եթե մենք արդյունավետորեն չենք կանխարգելում ու բուժում, ակնկալել որ պետք է նվազեցնենք սրտանոթային մահացությունները, ճիշտ չէ: Ուստի նման միջոցառման նպատակներից մեկը նաև այն է, որ մենք կարողանանք ճիշտ բուժական միջոցառումներն առավել տարածել հասարակության մեջ, սերմանել դեղամիջոցներ կիրառելու սովորույթը, այլ ոչ թե սպասենք, թե մի «գեղեցիկ» օր սրտանոթային պատահար ունենանք ու մտածենք, թե ինչպես դա կարելի է բուժել»,- նշեց Պ.Զելվելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 15-17-ին անցկացվում է «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական վեհաժողովը:

Վեհաժողովի շրջանակներում կարծարծվեն սիրտ-անոթային հիվանդություններին պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը վերաբերվող հիմնահարցեր, այս բնագավառում կատարված մի շարք հետազոտություններ և դրանց արդյունքները, որոնք թույլ կտան նոր լույսի ներքո քննարկել սիրտ-անոթային հիվանդություններին վերաբերվող հիմնախնդիրները: Կկազմակերպվեն դեղագործական ընկերություների սատելիտային սիմպոզիումներ, որոնցում կներակայցվեն դեղագործական ընկերությունների վերջին նվաճումները, բուժման ռազմավարության նոր մոտեցումներ:

Նախորդող հրապարակում`
Սրտաբանությունը ՀՀ-ում մեծ քայլերով զարգանում է. մեկնարկեց հայ սրտաբանների վեհաժողովը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզայանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}