Էստոնիայի նախագահը ամուսնալուծվում է
Էստոնիայի նախագահ Թոոմա Հենդրիկ Իլվեսը բաժանվում է կնոջից՝ Էվելին Իլվեսից: Այդ մասին որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 30-ից: Նախկին ամուսինները կշարունակենմիասին դաստիարակել իրենց համատեղ դստերը: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն վկայակոչելով Էստոնիայի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկությանը:
Թոոմա Հենդրիկ Իլվեսը և Էվելին Իլվեսը ամուսնացած են 2004 թվականից: Ամուսնալուծության մասին որոշումը, ըստ աղբյուրի, նրանք կայացրել են միասին և այն կապված չէ երկրի ղեկավարի գործունեության հետ:
Նրանք խնդրում են հանրությանն ու ԶԼՄ-ներին ըմբռնումով մոտենալ այդ որոշմանը՝ հաշվի առնելով անչափահաս երեխայի զգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան