Հասարակություն 18:53 17/04/2015

Սերժ Սարգսյան. Մեր նախնիներից շատ-շատերի համար ավելի էական էր փրկել մեր մշակութային արժեքները, քան սեփական գույքը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով: Կոչվել է Կարմիր Ավետարան: Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն: 19-րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից-ձեռք և 20-րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով և տեղափոխելով եկեղեցուց:

Սերժ Սարգսյանը «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ միջոցառմանը ներկա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հայրերին, Մատենադարանի տնօրենին և բոլոր մատենադարանցիներին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հայագիտական այս կենտրոնում ծավալած մեծ աշխատանքի համար, ընդգծելով, որ հաստատությունն իր ստեղծման օրվանից գեթ մի պահ չի դադարեցրել գործունեությունն ամենադժվարին օրերին:

«Երբ արդեն Մատենադարանի համար ստեղծված են զարգացման լավագույն պայմաններ, ես շատ ուրախ և շնորհակալ եմ, որ դուք ձեռքբերածով չեք հանգստացել, չեք թուլացել, այլ նոր ուժով և նոր եռանդով լծվել եք գործի: Այստեղ պահվում է մեր ժողովրդի դարերով ստեղծած գանձերի մի մասը, և չափազանց կարևոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրությունն ու ամփոփ տեղեկության տարածումը»,-ասել է նախագահը:

Խոսելով Օսմանյան Թուրքիայի կողմից անցյալ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության նպատակի մասին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ այն շատ հստակ էր՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով մեր պատմական հայրենիքից ջնջել հայի անունը: Առաջին հերթին դրանք մարդիկ էին, բայց նաև մշակույթն էր, որ ստեղծել էին այդ մարդիկ և որի կրողներն էին իրենք: Նախագահի խոսքով, այդ նպատակը հետապնդողները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը շատ պարզ մի պատճառով, որովհետև մեր նախնիներից շատ-շատերի համար ավելի էական էր փրկել մեր մշակութային արժեքները, քան սեփական գույքը, առաջին անհրաժեշտության իրերը և այն հարստությունը, որ նրանք և նրանց նախապապերն ստեղծել էին հարյուրամյակների ընթացքում:

«Այս առումով ես ևս ցանկանում եմ երախտագիտության և խոնարհումի խոսքեր ասել Գևորգ Հինգերորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և բոլոր այն եկեղեցականների հասցեին, ովքեր հսկայական ջանքերի, մեծ զոհողությունների գնով կարողացան փրկել գոնե այդ գոհարների մի փոքրիկ մասը: Սա՛ է մեր հավերժության բանաձևը, և ահա այս պատճառով է, որ մենք կարողացել ենք ամեն անգամ կորցնելով, մաշվելով, այդուհանդերձ, անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար:

Հասկանալի պատճառներով այսօր ես չէի կարող այստեղ գալ ձեռնունայն և ինձ հետ բերել եմ 17-րդ դարի մի ձեռագիր, որ կոչվում է «Կարմիր Ավետարան» և որը 1918թ. մեծ ջանքերի գնով հաջողվել է փրկել, դուրս բերել Ղարսից: Այդ ավետարանը գտնվում էր Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցում գրեթե 170 տարի, և այժմ ես համոզմունքով այս մասունքը հանձնում եմ Մատենադարանին: Ճիշտ է, պարո՛ն Թամրազյան, այս ձեռագիրն իր սկզբնական օջախ չվերադարձավ, բայց վերադարձավ իր համար ամենաապահով տունը, ամենաապահով հանգրվանը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր և արխիվային փաստաթղթեր։ Հատուկ շեշտադրում է ստացել Ամենայն Հայոց Գևորգ V Կաթողիկոսի և նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արևմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը։
Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր և 12 000 մարդ։

Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուները, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհ. Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ և այլն։

Հիմնական ցուցադրությունը ևս համալրվել է ցեղասպանությունից փրկված ձեռագրերով։ Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք և փոխշաղկապված են։ Ցուցադրություններն ընթանալու են 6 ցուցասրահներում:

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ Մատենադարանի ներկայացրած «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է 1919-23թթ այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց Մեծ եղեռնից փրկված և Սիրիայի անապատներից նորից հայրենիք`իրենց տները վերադարձած գաղթականներին:

Ֆիլմի սցենարի հեղինակը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանն է, ռեժիսորը՝ Արա Շիրինյանը: Ֆիլմը արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում:  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}