Օլեգ Եսայան. Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել` հասնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման
Պաշտոնական Երևանը շարունակելու է հետամուտ լինել` հասնելու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի դա Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարց է: Հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Այս մասին գրում է «Риа Новости»-ին:
«Քանի որ այժմյան Թուրքիան` լինելով Օսմանյան կասրության իրավահաջորդը չի ճանաչել Ցեղասպանությունը, կրում է անմիջական պատասխանատվություն: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել միջազգային ճանաչման հասնելու համար, քանի որ դա մեր ազգային անվտանգության հարցն է: Արդյունքում դառնալով Ցեղասպանության զոհ, մենք նաև պարտավորություն ենք վերցրել մեր հաջորդ սերունների համար, ի դեպ ոչ միայն մեր ժողովրդի: Մենք պետք է այս պայքարում ֆլագման լինենք»,- հայտարարել է դեսպան Եսայանը ելույթ ունենալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ժամանակ:
Մեկնաբանելով այն փաստը, որ աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, դիվանագետը, նշել է, որ «խնդիրն այն է, որ մինչ օրս աշխարհում կա քաղաքական անտարբերություն, հատկապես նկատելի է քաղաքական նպատակահարմարությունը»:
Եսայանն իր խոսքում նաև նշել է, որ Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ուղղված չեն Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ:
«Ավելին` մենք ուրախ կլինենք որ առողջ բանական խոսքեր հնչեն այն կողմից: Մենք վստահ ենք, որ համընդհանուր ճանաչում և դատապարտում լինելու է: Հայերը շարունակելու են ինտենսիվորեն գնալ այդ ուղղությամբ»,- նշել է դեսպանը:
Նշենք, որ Ռուսաստանում անց են կացվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ավելի քան 2000 միջոցառումներ, այդ թվում և Մոսկվայում: