Այս տարվա մարտ ամիսն ամենատաքն է եղել 135 տարվա մեջ
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հաղորդել է, որ այս տարվա մարտն ամենատաքն է եղել վերջին 135 տարվա մեջ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Օդերևութաբանների տվյալներով, անցյալ ամիս Երկրագնդի միջին ջերմաստիճանը 0,85 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարի միջինից:
Ավելին, ամենատաքն է եղել այս տարվա առաջին եռամսյակը՝ հունվարից մարտ: Վարչությունը չափել է ջերմաստիճանը և ցամաքում, և օվկիանոսի մակերևույթին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան