Արամ Առաջին. Մեկուկես միլիոն սրբացած նահատակները մեր ժողովրդի կյանքում պետք է մնան անլռելի զանգակատուն
«Այսօր հերոս նահատակներին, բյուրավոր սրբերին կգան միանալու մեր մեկուկես միլիոն նահատակները: Հարյուր տարի շարունակ մենք հիշեցինք մեր նահատակներին: Վայ այն ազգին, ով կմոռանա իր նահատակներին», - Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ընթացքում իր խոսքում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը։
Նա նշեց, որ մեկուկես միլիոն սրբացած նահատակները մեր ժողովրդի կյանքում պետք է մնան անլռելի զանգակատուն՝ հիշեցնելով հայ ժողովրդին քրիստոնեական հավատքը, քրիստոնեկան բարոյական արժքները, ապրելու և ապրեցնելու ճշմարիտ ճանապարհը:
«Հարյուր տարի շարունակ մենք հիշեցինք մեր նահատակներին, պետք է շարունակենք հիշել ու հիշեցնել, հատկապես աշխարհից պետք է պահանջենք, հավատարիմ ձեր սրբազան կտակին, արդարություն, մեր ժողովրդի բռնաբարված իրավունքների վերականգնում:
Սուրբ նահատակներ, պաշտանեք մեր սիրելի հայրենիքը, պայծառակերպեք ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրիդն: Ցույց տվեք մեզ դեպի հավերժություն, դեպի ժողովրդի իրավունքների արդար հատուցում առաջնորդող սրբազան ճամփան»,- ասաց Արամ Առաջինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան