Մարտին Շուլց. «Շատվերքեր դեռ բաց են, շատ ձայներ դեռ պետք է լսվեն»
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ֆեյսբուքի իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1.5 մլն անմեղ հայ զոհերի հիշատակը: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հրամանով ձերբակալվեցին հայ (panorama.am) մտավորականները և համայնքի ղեկավարները: Այս օրը նշվում է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի սկիզբը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ապրիլի 24-ը հիշատակի օր դարձավ հայերի և աշխարհի համար:
Եվրախորհրդարանի փոխնախագահ Չարնեցկին Երևանում է, ով ոգեկոչման արարողությանը ներկայացնում է Եվրախորհրդարանը: Նա մեր բոլորի կողմից համերաշխություն կհայտնի և կհիշի այդ ողբերգական իրադարձությունները, որոնք փշրեցին այս մեծ երկրի հիմքերը, որն ունի երկար պատմությունը և մշակութային հարուստ ժառանգություն: Անցած չորեքշաբթի լիագումար նիստի ժամանակ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կողմերին կոչ արեց հարյուրամյակն օգտագործել «հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»:
Ես հասկանում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտությունը դժվար է: Շատեր վերքեր դեռ բաց են, շատ ձայներ դեռ պետք է լսվեն: Ապաքինման գործընթացի համար ժամանակ է հարկավոր: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ վերջին տարիներին հաշտեցմանն և անցյալի ճանաչմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Այժմ կարևոր է, որ մենք շարունակենք դրական ուղղությամբ:
Որպես գերմանացի` ես իմ երկրի անցյալին բախվում եմ ամեն օր: Ես գիտեմ, թե ինչքան կարևոր է հիշել պատմությունը և անցյալի նկատմամբ հնարավորինս բաց լինել: Ինչևէ, հիշատակումը պետք է միշտ ուղեկցվի հաշտության անկեղծ մտադրությամբ: Ամենալավը Եվրոպային է հայտնի դա, որը մարդկության պատմության ոչ միայն ամենասարսափելի գազանությունների, այլև նշանակալի հաշտեցումների վայրն է, և որը հաշտվելով պատմության հետ ցույց է տալիս ողջ աշխարհին, թե ինչերի կարող են հասնել խաղաղության ուժն ու փոխըմբռնումը:
Նպատակը պետք է լինի լռության հաղթահարումը և իրար մասին խոսելու փոխարեն միմյանց հետ խոսելը: Առաջ գնալու միակ ճանապարհը հայերի ու թուրքերի միջև ազնիվ երկխոսությունն այն մասին, թե ինչ է սարսափելի անցյալը նշանակում այսօրվա համար և ինչպես դրա ոգեկոչումը կարող է ապագայում տանել դեպի երկու երկրների միջև լավ հարաբերությունների հաստատմանը»: