Հասարակություն 14:07 27/04/2015

ԱՄՆ դեսպան. Մորգենթաուի խոսքերն ու արարքները որպես օրինակ են ծառայում ամերիկյան դիվանագետների համար (Տեսանյութ)

«Մի անգամ Թալեաթը խնդրեց անհավատալին: Ամերիկյան ապահովագրողները՝ «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ընկերությունը և «Էքվիթեբլ լայֆ»-ը երկար տարիներ նշանակալի աշխատանք էին կատարել Թուրքիայում ապրող հայերի շրջանում: Մարդիկ ապահովագրում էին իրենց կյանքը: «Ես հույս ունեմ,- հայտարարեց Թալեաթը, -որ դուք չեք հրաժարվի մի բան խնդրել ամերիկյան ապահովագրողներին. Մեզ պետք է ապահովագրված հայերի ամբողջական ցուցակը: Այսօր նրանք մահացած են, բոլորը, քիչ բացառություններով, ժառանգներ չունեն: Այդ գումարների տերը հիմա պետությունն է: Դուք նման ծառայություն կմատուցե՞ք»: Սա Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) գրառումներից մեկն է:

«Մարդ, ով կարելի է ասել, տիպար էր՝ բարոյականության, մարդկայնության, մարդու իրավունքների համար անխոնջ պայքարողի: Նա գտնվելով Օսմանյան կայսրություն ճիշտ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Առաջին աշխարհամարտը, և Օսմանյան կայսրությունը սկսել էր հայերի ցեղասպանությունը, նա հանդես չեկավ լոկ որպես չեզոք երկրի դեսպան: Սա ամենակարևոր ձևակերպումներից մեկն է, որով կարող ենք բնորոշել Մորգենթաուին»,-Ցեղասպանության թանգարանում Մորգենթաուի ծննդյան հիշատակի միջոցառման ժամանակ նրան այսպես ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց թանգարան-ինստիտուտի աշխատակազմին ապրիլքսանչորսկյան միջոցառումների համար, ասաց, որ իր համար պատիվ էր ամերիկյան նախագահական պատվիրակության կազմում ընդգրկված լինելը:

Անդրադառնալով օրվա թեմային, դեսպանն ասաց. «Մեծ պատիվ է ինձ համար այսօր հանդես գալ Մորգենթաուի ընտանիքի անդամների ներկայությամբ: Անչափ ուրախ եմ, որ նրանք կարողացել են այսօր լինել Հայաստանում ու մասնակցել միջոցառմանը: Ես գիտեմ, որ նրա թոռը, ծոռնուհին ներգրաված են եղել հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման աշխատանքներում և շարունակում են այն գործը, որ Մորգենթաուն էր սկսել: Ինչպես ուրբաթ օրը նախագահ Օբաման իր ելույթում նշեց, դեսպան Մորգենթուն հենց այն մարդն էր, ով հնչեցրեց ահազանգը: Նա այս մասին տեղյակ պահեց վաշինգտոնյան գործընկերներին ու առճակատման դուրս եկավ օսմանյան առաջնորդների հետ: Նրա խոսքերն ու արարքները որպես օրինակ են ծառայում ամերիկյան դիվանագետների համար»:

Մորգենթաուի թոռն իր ելույթում հիշեց Ֆրանսիայի նախագահի ու Հռոմի պապի խոսքերը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ:

«Այս խոսքերը վաղուց ասել է Հենրի Մորգենթաուն: Մենք խոսում ենք սուպեր հերոսների մասին, բայց մոռանում ենք մեր կողքին գտնվող շարքային հերոսների մասին: Իրականությունը բաց աչքերով տեսնելն ու իրականության մասին բարձրաձայնելն արդեն հերոսություն է»,-ասաց նա:

Ամերիկացի դիվանագետ, քաղաքական գործիչ, իրավաբան: Ծնվել է Գերմանիայի Մանհայմ քաղաքում, գերմանացու և հրեայի ընտանիքում: 1866-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք: Կրթություն է ստացել Կոլումբիայի իրավունքի դպրոցում: Լինելով Դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի քաղաքական թիմակիցը՝ 1913-ին Հենրի Մորգենթաուն նշանակվել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան: Կոստանդնուպոլսում Մորգենթաուն կապեր է հաստատել երիտթուրք պարագլուխների հետ, և բազմիցս միջնորդել է հայերի կոտորածները կանխելու հարցում: Օրեցօր Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպանատունը հեղեղվել է Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում գործող ԱՄՆ հյուպատոսների զեկույցներով, որտեղ նրան հաղորդում էին թուրքական վայրագությունների մասին: Մորգենթաուն պարբերաբար ԱՄՆ Պետքարտուղարություն է ուղարկել հայերի կոտորածների նկարագրություններով հեռագրեր, որոնցից մեկում թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային կոտորածները որակել է որպես ռասայական բնաջնջման քաղաքականություն: 1916-ին Հ. Մորգենթաուն դադարեցրել է դիվանագիտական առաքելությունը, սակայն շարունակել իր հայանպաստ գործունեությունը: Դեռևս 1915 թվականին նրա անմիջական ջանքերով ու նախաձեռնությամբ ստեղծվել է Մերձավոր Արևելքի կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրող Հայ-սիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեն, որը հետագայում վերանվանվել է «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց»: 1918 թ. Մորգենթաուն հրատարակել է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշագրությունը Օսմանյան կայսրությունում անցկացրած իր տարիների մասին: Գրքի «Մի ժողովրդի սպանություն» գլուխը նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների լուսաբանմանը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մորգենթաուն ներգրավված է եղել մի շարք նախաձեռնություններում: Փարիզի խաղաղության վեհաժողովում նա ամերիկյան պատվիրակության Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականն է եղել: Հենրի Մորգենթաուն վախճանվել է 1946 թվականին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդող հրապարակում՝
Հենրի Մորգենթաուի ծննդյան հիշատակին նվիրված միջոցառում` Ցեղասպանության թանգարանում 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}