Հասարակություն 15:38 30/04/2015

«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում հավանության արժանացավ պրոբացիոն համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգը: Հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն:

Ինչպես կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պրոբացիայի ստեղծման հիմնական նպատակներից է կրկնհանցագործության կրճատումը և հասարակության անվտանգության ապահովումը, հանցագործություն կատարած անձի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով նրանց վերահսկելու, ներառյալ հարկ եղած դեպքում հսկելու, վերասոցիալականացման ծրագրեր մշակելու և իրականացնելու միջոցով ուղղորդելու ու աջակցելու և նրանց բարեհաջող սոցիալական ներգրավվածությանը խթանելու նպատակով:

Նախարարն ասաց նաև, որ նախատեսված է ստեղծել պրոբացիայի առանձնացված ծառայություն՝ քրեակատարողական ծառայությունից անջատ, ինչը, ըստ նրա, կնպաստի ՔԿՀ-ների թեթևացմանը:

Արարադատության նախարարից հետո խոսք խնդրեց ՀՀ գլխավոր ատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ հայեցակարգը բավականին երկար քննարկվել է, առարկություններ որպես կանոն եղել են պրոբացիոն ծառայության կիրառման առաջին փուլի առնչությամբ: Առաջարկները վերաբերվում են միջդատական վարույթում պրոբացիոն ծառայության ներգրավման հնարավորությանը:

«Խնդիրը նրանում էր, որ պրոբացիոն ծառայողը պետք է կարծիք հայտնի, թե տվյալ անձի նկատմամբ ի՞նչ խափանման միջոց պետք է կիրառի նախաքննության մարմինը կամ դատարանը: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամանակ ի՞նչ չափով պետք է հաշվի առնվի պրոբացիոն ծառայողի կարծիքը, տվյալ անձի նկատմամբ, տվյալ խափանման միջոցը կիրառելու նպատակահարմարության վերաբերյալ: Սա, մեր խորին համոզմամբ անընդունելի է մի քանի պատճառներով»,- ասաց Գ. Կոստանյանը:

Եվ նշեց պատճառները. «Պատճառ առաջին. որպեսզի որևէ պաշտոնատար անձ կամ հանրության ներկայացուցիչ որոշի տվյալ անձի նկատմամբ ի՞նչ խափանման միջոց պետք է կիրառվի, բացի տվյալ անձից, անձը բնութագրող հատկանիշների ամբողջությունը, ինքը առնվազը պետք է տեղյակ լինի քրեական գործի մանրամասներից` տվյալ անձն այդ արարքն ի՞նչ հանգամանքներում է կատարել, հանցագործությունը կատարելուց առաջ և հետո նրա վարքագիծը, հանցագործության շարժառիթները, նպատակները և այլն: Այսինքն` ամբողջ քրեական գործի մասին պետք է պատկերացում ունենա, որ իր կողմից ներկայացված կարծիքը՝ խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու հետ կապված լինի առաջինն՝ արժանահավատ, երկրորդ` օբյեկտիվ: Խնդրում եմ նկատի ունենալ հետևյալը` պրոբացիոն ծառայողը, երբ որ ներկայացնում է իր կարծիքը, ըստ հայեցակարգի, ինքը գործնականում չունի պատասխանատվության միջոց: Այսինքն` Պողոսյան Պետրոսին պետք չէ կալանքի տանել, պետք է իր նկատմամբ ստորագրություն կիրառել, որովհետև ինքը լավ տղայ ա, ազնիվ ա, ընտանիքին նվիրված ա և այլն ևայլն: Այսինքն` տվյալ խափանման միջոցի կիրառման ենթական անձի սոցիալ-հոգեբականան պատկերը նկարագրելու համար հիմք հանդիսացող տվյաների համար պատասխանատվություն չունի, զրո պատասխանատվություն է, ինչը, մեր խորին համոզմամբ, կարող է հանգեցնել կոռուպցիոն մեծ ռիսկերի դրսևորման»:

Հետևաբար,  Գ.Կոստանյանը կարծում է, որ պետք է նկատի ունենալ այդ առաջին փուլի ժամանակ, այսինքն` միջդատական վարույթում ծառայողի ներգրավվածության հարցը և պետք է առնվազն վերապահումով մոտենան այդ հարցին: Ըստ նրա՝ լավ կլինի, որ ծառայությունը փուլային համակարգով ներդրվի, որպեսզի հարցն ավելի խորը ուսումնասիրվի և հետագայում լուրջ խնդիրների չհանգեցնի:

«Պետք է ժամանակային բաշխումով անենք, մինչև որ խորն ուսումնասիրենք, քանի որ մեխանիկորեն բերել, ներդնել միջազգայի փորձը: Այո, շատ երկրներում ամեն ինչը կա, ինչը, որ հիմա նախարարն ասեց, այսինքն` գործնականում կիրառելի մեխանիզմ է, բայց գործնականում ամեն ինչը միանգամից ներդնել, ես կարծում եմ, լուրջ պրոբլեմ կունենանք, դրա համար, իմ խորին համոզմամբ, ճիշտ կլինի, որ մենք առնվազը ինչ-որ ժամանակային դասակարգմամբ դա անենք: Սկզբից ներդնենք ծառայության երրորդ և չորրորդ ուղղությունները, հետո քննարկման առարկա դարձնենք դատական քննության փուլում պրոբացիոն ծառայողի ներգրավվածության հարցը, հետո արդեն որոշենք միջդատական վարույթում: Համենայն դեպս, այսօր նաև նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով մենք չունենք այնպիսի գործիքներ, որ իմ ասած խնդիրների լուծումը լինի արդյունավետ»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Դատախազի հարցադրումներին ի պատասխան, Հովհաննես Մանուկյանը նշեց. «Ես Ձեզ ուզում եմ ասել, որ մենք հենց այդ ճանապարհով էլ գնում ենք: Եթե դուք նկատեցիք, ես ասացի, որ մենք փուլային ճանապարհով ենք գնում»:

Նախարարի խոսքերով՝ դատախազի ներկայացրած դիտողությունները բազմիցս քննարկել են: «Իհարկե բանավեճի թեմա կա, ռիսկայնությունը որոշ առումով կիսում եմ, բայց, այդուհանդերձ, կան բազմաթիվ երկրներ, որտեղ օպտիմալ ձևով կիրառվում է այս ինստիտուտը: Բայց ես գտնում եմ, որ ձեր առաջարկը ընդունելի է, ողջամիտ է և փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»,- ասաց Հ.Մանուկյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}