Բրիտանական համալսարանում ուսանողներին սթրեսից կհանեն շան ձագերի միջոցով
Կենտրոնական Լանկաշիրի Բրիտանական համալսարանը մեկ օրով՝մայիսի 7-ին, իր լսարաններից մեկում բաց է թողնելու շան ձագերի: Դա արվելու է ուսանողներին քննությունների հետ կապված սթրեսից հանելու համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Ակցիան կազմակերպել է ԲՈՒՀ-ի ուսխորհուրդը՝ շուն-ուղեկցորդների դաստիարակությամբ զբաղվող բարեգործական կազմակերպության հետ: Հատուկ սենյակում ուսանողները կարող են շոյել շան ձագերին, որպեսզի թուլացնեն սթրեսը:
Կազմակերպիչները նշել են, որ շներին շոյել ցանկացողները պետք է անդամագրվեին նախապես: Ակցիայի ֆեյսբուքյան էջում ուսխորհուրդը խոստացել է, որ որևէ կենդանի չի տուժի: Շները գտնվելու են իրենց տերերի ուշադրության կենտրոնում:
Կազմակերպիչները կարծում են, որ ուսանողների հանգանակության շնորհիվ (ցանկացողները կարող են հանգանակել 1,5 ֆունտ ստերլինգ) միջոցներ կհավաքվեն նաև շների խնամքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր