Տարածաշրջան 19:16 04/05/2015

«Վկայում եմ՝ Գետաշենում սպանդ է եղել». Վլադիմիր Եմելյանենկո

Karabakhrecords.info կայքը շարունակում է հրապարակել վկայություններ և փաստաթղթեր 1991-ի «Օղակ» գործողության մասին, որի ընթացքում Արցախի շուրջ 30 հայկական գյուղ ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, բռնության և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերի կողմից վտարվել հարազատ վայրերից:  Ստորև` 1991-ի մայիսի 12-ից (N 19) «Московские новости» թերթի՝ Վլադիմիր Եմելյանենկոյի հեղինակային՝ «Վկայում եմ՝ Գետաշենում սպանդ է եղել» հոդվածը:

Նշենք, որ տեղեկատվական շրջափակման պատճառով «Օղակ» գործողության մասին ներկայացվող հոդվածը սակավաթիվ հրապարակումներից է համարվում:

«Մայիսի 6-ին Միության խորհրդարանում մամուլի համար կարդացվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստած հայտարարությունը. «Խորհրդային Միությունը փաստացի պատերազմ է հայտարարել Հայաստանին: Խորհրդային բանակը շարունակում է իր պատժիչ գործողությունները Հայաստանի տարածքներում: Հայաստանի տարածքում տեղակայված Խորհրդային ուժերի չորրորդ ստորաբաժանումները, օգտագործելով ուղղաթիռներ, տանկեր և ծանր հրետանի, հիմնահատակ ոչնչացրել են Հայաստանի Նոյեմբերյան շրջանի Ոսկեպար գյուղը: Ավերված են բոլոր տները, այրված՝ մոտակայքում այգիներն ու անտառները...»:

ՆԳՆ-ն, ԿԳԲ-ն և ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարությունն իրենց համատեղ հայտարարության մեջ տեղի ունեցածը հիմնավորում են ԽՍՀՄ-ի նախագահի՝ ապօրինի ռազմական ստորաբաժանումների զինաթափման մասին հրամանագրի կատարմամբ: Բայց այն, ինչ տեսել էր «ՄՆ»-ի թղթակիցը հայկական Գետաշեն գյուղում, օրենք հաստատելու նման չէր, ավելի շուտ այն սպանդ էր հիշեցնում:

Վկայում եմ՝ Գետաշենում սպանդ է եղել
Դա սպասելի պատերազմ էր («ՄՆ» N 5, 1991, «Շահումյանի շրջան՝ պատերազմ բանվորների խնդրանքո՞վ»): Լեռնային Ղարաբաղի հարակից Շահումյանի շրջանը և Գետաշեն գյուղը 1991 թվականի հունվարին չեն ենթարկվել Ադրբեջանի ԶՈՒ-ի նստաշրջանի որոշմանը. հիմնականում հայերով բնակեցված շրջանները չեն միաձուլվել ադրբեջանական Կասում-Իսմայիլովի շրջանին, իսկ Գետաշենի բնակիչները չեն կատարել հանրապետական ուժերի՝ գյուղը ազատելու և «ձեզ համար Հանրապետության սահմաններից դուրս ապաստան գտնելու» մասին պահանջը:

«Ապստամբությանը» հաջորդում էր պատիժը. այստեղ չեն մատակարարվում սննդամթերք, նույնիսկ հաց, երրորդ ամսին աշխատավարձ չի տրվում, շրջափակված են բոլոր ճանապարհները, ապրիլի 13-ից անջատված են լույսը, ջուրը, ռադիոհեռարձակումը: Արտաքին աշխարհի հետ միակ կապն ուղաթիռներն են Երևանից, իսկ անվտանգության երաշխիքը՝ ԽՍՀՄ-ի ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները: Բայց և իսկ ապրիլի 15-ին Գետաշենից խլել են կայունության այդ վերջին հույսը:

- Գետաշենի ենթաշրջանը չի հարում ԼՂԻՄ-ին,- հայտարարել է շրջանի պարենատան արտակարգ դրության շտաբի ղեկավար գնդապետ Վյաչեսլավ Լեբեդևը,- հետևաբար այն չի ներառվում արտակարգ դրության շրջանի մեջ: Այդ իսկ պատճառով ապրիլի 15-ին ԽՍՀՄ-ի ՆԳՆ ներքին զորքերը դուրս են հանվել այդտեղից:

«Ինչու՞ են նրանք դուրս հանվել» հարցը՝ գնտապետը խորհուրդ է տվել ուղղել ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարար Դմիտրի Յազովին և ԽՍՀՄ-ի ներքին գործերի նախարար Բորիս Պուգոյին: Իրենց իսկ հրամանով ապրիլի 24-ին արգելված են Երևանից Գետաշեն Շահումյան թռիչքները:

Մայիսի 1. Այսօր պատերազմ չի լինի
Ես Շահումյան հասա մայիսի 1-ին՝ կեսօրին: Այդ պահին քաղաքը մխրճված էր խուճապի տառապանքի մեջ: 30-ի երեկոյան՝ ռադիոկայանով «Փրկե՛ք: Մեզ սպանում են» ազդարարելուց հետո, Գետաշենի հետ կապն ընդհատվեց: Սկզբում քաղաքի վրա ռումբեր կախեցին, իսկ հետո սկսեցին նետել:

Մայիսի 1-ից Գետաշենի հետ կապը վերջապես վերականգնվեց, իսկ Շահումյանը հասկացավ ՝ այսօր պատերազմ չի լինի: Շրջանի արտակարգ դրության պարետը՝ շրջակա գյուղերից վիրավորներին և սպանվածներին դուրս բերելու խնդրանքին, այնտեղից համաձայնություն ստացավ: Քաղաքային պարետի շտաբի ղեկավար մայոր Նիկոլայ Կուրբալենկոն երեք սյուների գլխավորությամբ ուղևորվեց դեպի Գետաշեն: 30 կիլոմետր երկարությամբ ճանապարհը տևեց 16 ժամ: ՕՄՕՆ-ի առաջին իսկ դիրքերից պարզվեց, որ Գետաշենում հնարավոր չէ, քանի որ այն չկա, այստեղ ադրբեջանական Չայքենթ գյուղն է:

Գետաշենը մեզ հրդեհի ծխով և տանկեր հանգցնելով դիմավորեց: Դեսանտի և հետևակազորի ռազմական մեքենաների փոխարեն նրանք օղակի մեջ էին վերցրել գյուղը: Այդտեղ մեր ԶՓԿ-ներին ներս էին թողնում մեկ առ մեկ ՝ գրոհին մասնակցած զրահատեխնիկայի ուղեկցությամբ:

Հիվանդանոցի հակառակ կողմում օմօնցիները կանգնեցրին սյունաշարերին և կայծակնորեն շրջապատեցին: Ես ինձ գերի զգացի: Տան շեմքի առջև արյունաշաղախ դիակներ էին փռված: Նրանցից որոշների ականջները կտրված էին, դեմքերը՝ անճանաչելիորեն խարազանված: Գրեթե բոլորի մոտ կոկորդի վրա դանակի կտրվածքով անցք կար:

Փամփուշտահարված շինությունից մահվան հոտ էր գալիս: Միջանցքներում՝ հատակի և անկողինների վրա նստած և պառկած էին մարդիկ, ովքեր կարծես թե հիպնոսացված լինեին: Ոմանց ձեռքերն էին գնդակահարված, մյուսների ՝ ոտքերը: Մահացածներից մեկի գլխամաշկն հանված էր, իսկ կենդանի մնացածները հալածատանջ նայում էին դեպի անորոշություն: Միայն փոքրիկ աղջիկն էր խոսում: Նա նստել էր կնոջ մասնատված դիակի մոտ և ինչ-որ բան էր տրտնջում ու տրտնջում: Տեսնելով զինվորականներին՝ աղջիկը քարացավ:

Շոկից ուշքի գալով՝ ներքին զորքերի զինվորները սկսեցին դուրս հանել վիրավորներին և սպանվածներին, սակայն պարզվեց, որ երեք ԶՓԿ-ն քիչ է: Զինվորները մռայլորեն տանում էին իրենց բեռը և տեսնում՝ ինպես են իրենց հետևում մյուս զինվորներն ու սպաները: Շահումյանում տեղակայված գնդի զինվորներն ու սպաներն առաջինն էին նկատել, որ Գետաշենի հարակից գյուղի՝ Մարտունաշենի մոտ սկսվել էր ռմբակոծություն: Մի քանի ժամ անց, երբ մենք ուղղաթիռով թռչում էինք դրա մոտով, տներից մնացած ավերակները ծխում էին նույնիսկ հորդ անձրևից հետո:

Ի՞նչ էր ամեն դեպքում տեղի ունեցել:
Ո՞վ էր տվել Գետաշենը և Մարտունաշենը գրոհելու հրամանը: Դրա ո՞ր մասն էր իրագործվել: Դա իմանալ և գնահատել կարող է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի անկախ հանձնաժողովը: ԽՍՀՄ-ի ժողովրդական պատգամավոր Վիլեն Մարտիրոսյանը, մայիսի 2-ին ժամանելով գետաշեն, նրան է ներկայացրել իր պարզաբանող գրառումները:

Գետաշենից դուրս բերվող ականատեսների վկայությամբ՝ 30-ի վաղ առավոտյան խորհրդային բանակի զինվորներն ու սպաները մտել են գյուղ: Նրանք բնակիչներից անձնագիր են պահանջել, պատռել դրանք և պահանջել անհապաղ հեռանալ: «Հրաժարվողների» տներում ջարդուփշուր են արել կահույքը, կրակել են հատակի և առաստաղի վրա: Դրանց հաջորդել են օմօնցիների նեխուժումը, իսկ ավելի ուշ՝ մեքենաներով կողոպտիչերը: Նրանք տարել են գորգերը, կահույքը, թալանել:

ՕՄՕՆ-ի ջոկատը 53 գյուղացիների բերել էր հարևան Կամո գյուղից, որտեղ Խանլարի շրջանի ոստիկանության բաժանմունքի ղեկավար Մամեդովը հայտարարել էր նրանց գերի լինելու մասին: Նրանցից մեկը՝ Արսեն Հովհաննիսյանը, հետ էր ուղարկվել համագյուղացիների մոտ՝ վերջնագրով. եթե նրանք ինքնակամ չստորագրեն Չայքենթից դուրս գալու մասին թուղթը, ապա գերիներին կգնդակահարեն: Գետաշենցիներն այդ վերջնագիրը լսել են՝ կատարելով «մռութը ներքև» հրամանը:

Գյուղը ինքնակամ լքելու ցանկության մասին վկայող փաստաթուղթը ստորագրել էին 750 մարդ: Շուտով 38 գերիներ հետ էին վերադարձվել, բայց պաշարումը շարունակվել էր: Ադրբեջանական կողմի պայմանն էր. մնացածները հետ կվերադարձվեն, եթե հայերն ազատեն Չայկենթ գուղը: Հայկական կողմը, ի նշան վրեժխնդրության, զինաթափեց Իջևանում (Հայաստան) ԽՍՀՄ-ի ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումներին: Այդ օրերին Ադրբեջանի Ղազախի շրջանում և Ադրբեջանի հետ սահմանակից Հայաստանի շրջաններում սկսվեցին և չլռեցին հրաձգությունները:

Կրկին նախօրեի՞ն
Շահումյանը ևս պատրաստվում էր վատթարագույնին: Երբ նա ընդունում էր Գետաշենի ողբերգության առաջին զոհերին, հարևան Բուզլուխ, Մանաշիդ և Էրկեչ գյուղերում փոխհրաձգություն էր տեղի ունենում: Մարդիկ ընտելացել էին դրան և ուշադրություն չէին դարձնում: Նրանց չէր սարսափեցնում նույնիսկ քաղցի զգացումը: Շահումյանն ամենից առավել վախենում էր գետաշենյան իրադարձությունների կրկնությունից՝ ներքին զորքերի դուրս բերելուց: «Եթե նրանք գնան, - ասում էր թոշակառու Քնարիկ Ալեքսանյանը,- մենք կսպասենք՝ երբ են մեզ սպանելու»»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}