Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 7240-ի
Նեպալում ապրիլի 25-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7240-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով ՆԳ նախարարության վերջին տվյալները։ Հաղորդագրության համաձայն, բնական աղետից վիրավորների թիվը գերազանցում է 14 հազարը։
Հիշեցնենք, ապրիլի 25-ին տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) գրանցվել էր 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:
Բնական աղետի հետևանքով առավել շատ տուժել է մայրաքաղաք Կատմանդուն, մասնավորապես քաղաքի պատմական կենտրոնը։ Փլուզված շինությունների շարքում է 1832 թ-ին կառուցված 62 մետր բարձրությամբ Դհարահա դիտաշտարակը, որն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան