Պետական հանձնաժողովը որևէ մեկին չի պատվիրել Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել. Վ.Սարգսյան
«Պետական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հատկացրած միջոցների հաշին Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանվում է 18 ֆիլմ՝ 12 վավերագրական, 5 գեղարվեստական, 1՝ անիմացիոն: Բոլոր ֆիլմերի նկարահանումները սկսված են, մեծ մասն ավարտական փուլում են գտնվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովը որևէ մեկին ֆիլմ նկարահանելու պատվեր չի տվել. «Միտումնավոր չենք պատվիրել, քանի որ համոզված ենք, որ պատվերով նկարահանված ֆիլմը, բեմադրված ներկայացումը կամ գրված գիրքը դատապարտված են լինել քարոզչական բնույթի, հաճախ՝ զուրկ գեղարվեստական արժեքից: Բայց որպես հանձնաժողով կանգնել ենք բոլոր ստեղծագործողների կողքին, ովքեր արժանի նյութ են ներկայացրել: Բոլոր դեպքերում մասնակցել ենք նվազագույն ներդմամբ՝ հիմնական բեռը ստեղծագործական կոլեկտիվների վրա թողնելով: Այսինքն՝ մենք ոչ թե ֆիլմ են պատվիրել, այլ, հաշի առնելով կինոմատոգրաֆիայի կարևորությունը, բաց չենք թողնել նման խնդրանքները, միջնորդությունները, փորձել ենք աջակցել»:
Վ. Սարգսյանի խոսքով, կան ֆիլմեր, որոնց ստեղծմանը հանձնաժողովը որևէ մասնակցություն չի ունեցել, բայց լինելով հաջողված, օգնել է ներգրավել տարբեր ծրագրերում, գովազդվել: