ՄԱԿ-ը Սիրիայի հակամարտող կողմերի հետ առանձին խորհրդակցություններ կվերսկսի
ՄԱԿ-ը մտադիր է մայիսի 5-ին առանձնազրույցներ ունենալ Սիրիայի հակամարտող տարբեր և հնարավոր շահագրգիռ կողմերի հետ` 4 տարի շարունակվող պատերազմը վերջ տալու համար: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Սիրիայի հարցով ՄԱԿ դեսպան Ստեֆան դե Միստուրան մամուլի ասուլիս կտա մայիսի 5-ի կեսօրին, որին հաջորդելու են Սիրիայում հակամարտող տարբեր կողմերի հետ 4-6 շաբաթ տևողությամբ առանձին խորհրդակցությունները»,-ասել է Ժնևում ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ահմադ Ֆաուզին` ավելացնելով, որ հրավեր են ուղարկվել հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված բոլոր կողմերին, բացի ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբերին:
«Իրանը նույնպես հրավիրված է խորհրդակցություններին: Տարբեր կողմերի դեմ առ դեմ ոչ մի հանդիպում չի լինելու»,-ասել է Ֆաուզին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան