«Արաբական կոալիցիան» ուսումնասիրում է Եմենում օդային հարվածները դադարեցնելու տարբերակները
«Արաբական կոալիցիան» ուսումնասիրում է Եմենում հուսիների դեմ օդային հարվածները դադարեցնելու հնարավոր տարբերակները, որպեսզի հումանիտար օգնություն տրամադրվի: Ինչպես հայտնում է Al Arabia հեռուստակայանը, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը:
«Մենք ուսումնասիրում ենք որոշ շրջաններում ռմբակոծությունները դադարեցնելուց հետո օգնություն տրամադրելու հնարավորությունը»,-ասել է նախարարը` ավելացնելով, որ Էլ-Ռիադը մտադիր է «հումանիտար ջանքերը համակարգող միասնական կենտրոն» հիմնել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ