Երգչուհի Ժասմինի ամուսինը ձերբակալվել է
Երգչուհի Ժասմինի ամուսինը՝ գործարար Իլան Շորը, որպես մեղադրյալ, ձերբակալվել է և տեղափոխվել Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոն: Այդ մասին հայտնել է գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Անժելա Ստարինսկին, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Շորը մեղադրվում է Մոլդովայի երեք կոմերցիոն բակերից Ռուսաստան առանձնապես խոշոր չափի՝ 1 մլրդ ԱՄՆ դոլար դրամական միջոցներ տեղափոխելու մեջ: Կոռուպցիայի Ազգային կենտրոնը մտադիր է պաշտոնապես մեղադրանք առաջադրել գործարարին և կալանավորել: Աղբյուրը նաև հայտնել է, որ այս գործի շրջանակներում հակակոռուպցիոն գերատեսչությունը կձերբակալի նաև այլ անձանց: