Վարչապետը հրահանգել է զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից
«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով մեր երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն՝ ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարշահումների, քան իրականացրած աշխատանքների մասին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ մի քանի օր առաջ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության վերաբերյալ քննարկում:
«Հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից, այլ անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումը անհրաժեշտություն է, և ի վերջո քաղաքացին, հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր