Իմ տան հոսանքն այլևս կախված չի լինի ապաշնորհ էլցանցից. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Այս տարվա ապրիլի վերջին ամերիկացի հայտնի գործարար Էլոն Մասքը շուկա է հանել Powerwall տնային մարտկոցը, որը կարող է պահեստավորել արևից և քամուց ստացված էլեկտրաէներգիան։ Այսպիսի 3 մարտկոց մեկ անգամ լիցքավորելով կարել է ունենալ 30 կիլովատ հզորություն, որը միջին ընտանիքի օրական սպառումն է։
Այսպիսով՝ մարդկությունը կանգնած է հզոր վերականգնվող էլեկտրաէներգիա ստանալու շեմին, որը կօգտագործվի նաև թե ավտոմեքենաների համար, թե արդյունաբերության մեջ։ Բացի էկոլոգիական և զանազան այլ առավելություններից, այդ հեղափոխական տեխնոլոգիաները մարդկանց կտան ամենակարևորը՝ անկախություն։ Իմ տան հոսանքն այլևս կախված չի լինի ապաշնորհ էլցանցից։ Իմ երկրի էներգիան կախված չի լինի որևէ երկրից եկող գազի կամ նավթի խողովակներից։