Բազում գյուղում գայլերը հորթեր են հոշոտել
Այսօր առավոտյան Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել և հոշոտել են 4 հորթ: Հորթերից երկուսը պատկանում են Ա. Ս.-ին, մեկը՝ Վ. Պ.-ին, իսկ մյուսը՝ Ռ. Ծ.-ին:
Փրկարար ծառայության լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը