Գորիսի ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը այսօր կվիրահատեն
Մի քանի րոպեից Մոսկվայում կվիրահատեն Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու մասակցությամբ դաժան ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանի աչքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարությունի ընկերը` գործարար, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը:
«Սա նրա առաջին վիրահատությունն է: Միակ պրոֆեսորն է, որ համաձայնել է վիրահատել և որը ասել է, որ կկարողանան աչքը պահել: Մնացած պրոֆեսորները և շատ հայտնի մարդիկ չէին համաձայնում վիրահատել` ասելով, որ աչքը պահել հնարավոր չէ», -փոխանցեց Կարապետյանը` նշելով, որ հույս ունեն վիրահատությունը հաջող կանցնի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները:
Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ: Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել էին քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ, իսկ Հարություն Զաքարյանի մոտ՝ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»: Ըստ որոշ տեղեկությունների, Հարությունը տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
Զարուհի Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանին վախի մթնոլորտի խորհրդանիշ է համարում
Սուրիկ Խաչատրյանի որդին թաքնվել էր Օդեսայում. Ոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
Քեզ ո՞վ ա իրավունք տվել շաբաթ օրով ինձ անհանգստացնես. Սուրիկ Խաչատրյանը` լրագրողին
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը
Գորիսում ծեծկռտուքի գործով առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել