Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)
«Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյան անձի հետ կապված լուրերին, հրապարակումներին, փաստերին, բամիցս առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար բացարձակ նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է միայն մի փաստ` ապացուցվե՞ց հանցագործությունը, ապացուցվե՞ց այդ անձի մասնակցությունը այդ հանցագործությանը, դատի կտամ ցանկացածին», -այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Այնուհետև շարունակեց. «Ապացուցվե՞ց, որ անմեղ է, ինչ հասարակական պահանջ, ինչ ընկալում, ինչ կարծիք ուզում է, թող լինի, երբեք դատի չեմ տա: Բայց եթե ապացուցվեց, ցանկացածին քրեական պատասխանատվության կենթարկեմ, ընդ որում, կոնկրետ այս դեպքում էլ եթե ապացուցվեց մեղավորություն, ես եմ մեղադրանքը պաշտպանելու»:
Կոստանյանն ասաց, թե անհասկանալի է, ինչպես է պետք հասարակությանը բացատրել:
«Ուղղակի չեմ հասկանում, թե էլ ինչ ձևերով, եղանակներով պետք է հասարակությանը, բոլորին, ցանկացածին ցույց տամ, որ հարգելիս, հասկացանք, որ ես գլխավոր դատախազ եմ: Ես հասկանում եմ, որ այդ հացագործությունը վաղը իմ հարազատի նկատմամբ կարող է լինել: Ես չեմ կարող հանդուրժող լինել: Դատի կտամ Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Ընենց որ հանգիստ եղեք, ես էդ խնդիրը չունեմ», -հայտարարեց Կոստանյանը` ընդգծելով, որ ինքը ոչ մեկին չի պաշտպանում, այլ օրենքն է պաշտպանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան