Հրաչ Մուրադյանի սպանության գործի ելքը երաշխավորել չեմ կարող. Գլխավոր դատախազ
Պռոշյանի նախկին գյուղապետ, Դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման նպատակով ստեղծված օպերատիվ հետախուզական խումբը շարունակում է աշխատել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով Դաշնակցություն խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի հարցին:
«Վերջին անգամ դուք լավատես էիք, որ բոլոր շանսերը կան ամբողջությամբ հանցագործությունը բացահայտելու: Այսօր ունե՞ք այդ լավատեսությունը», -հետաքրքրվեց պատգամավորը:
«Գործը դեռևս քննվում է և օպերատիվ-քննչական աշխատանքը շատ հետևողական շարունակվում է: Ելքը երաշխավորել ցավոք, սրտի, չեմ կարող: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք, որ արդյունքը կարողանանք երաշխավորել», -հայտարարեց Կոստանյանը:
Հիշեցնենք՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր 2013-ի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Գործով միակ կասկածյալ պռոշյանցի Արայիկ Պետրոսյանն ազատ էր արձակվել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, քանի որ «նրա կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել»:
Հարակից հրապարակում`
Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննական մարմինը առաջին օրվանից է փակուղում հայտնվել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը