Հատուկ առաջարկ ապառիկ վարկավորման շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ վարկավորման և շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում առաջարկում է «Սուպերդրույք» ծառայությունը, որն ուղղված է բանկի հաճախորդների հավատարմության ցուցանիշի բարձրացմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի«Սուպերդրույք» ծառայությանը անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:
«Ապառիկ վարկ» պրոդուկտը ՎՏԲ-Հայաստան Բանկում ներդրվել է 2011թ.-ի վերջից, և եռամյա ժամանակահատվածի արդյունքով բանկը ստեղծել է հաճախորդների մեծ բազա:
Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:|
«Սուպերդրույք» ծառայության մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ ու հատուկ առաջարկներ» բաժնում, իսկ բանկի գործընկեր առևտրի կետերի ցուցակը կարելի է գտնել այստեղ: