Ամենատարեց երկվորյակները մահացել են մեկ ամսվա տարբերությամբ
Մեծ Բրիտանիայում մահացել են քույրեր Ֆլորենս Դեվիսը և Գլենիս Թոմասը, ովքեր աշխարհում ամենածեր միաձվային երկվորյակներն են եղել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:
Թերթի փոխանցմամբ, Դեվիսը և Թոմասը մահացել են 103 տարեկանում՝ մեկ ամսվա տարբերությամբ:
Երկվորյակները ծնվել են 1911 թվականին, նրանք տեսել են երկու համաշխարհային պատերազմ, դարձել են հեղափոխության, տեխնիակայի և տրանսպորտի առաջընթացի ականատեսներ:
Քույրերն ապրել են հարևանությամբ, իրենց հարազատ գյուղում՝ Հարավային Ուելսի Աբերտրիդուրում: Նրանք մեկը մյուսին հյուր էին գնում մեկ դռան միջոցով, որը դրված էր նրան խոհանոցների մեջտեղում:
Թոմասը մահացել է ապրիլի 23-ին, Դեվիսը՝ մայիսի 20-ին:
«Նրանք ապրում էին հասարակ կյանքով, երբեք երկրից դուրս չեն եկել, ամենաերջանիկը նրանք միշտ միասին են եղել»,-պատմել է Թոմասի 65-ամյա դուստրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նրանց ամուսինները մահացել են 73 տարվա ամսնական կյանքից հետո մեկ օրվա ընթացքում հինգ րոպե՝ տարբերությամբ: