Facebook Messenger-ը օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալներ է հաղորդում
Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածը օգտատերերի գտնվելու վերաբերյալ ճշգրիտ ազդանշաններ է ուղարկում, որոնց միջոցով հնարավոր է դառնում որոշել օգտատերի գտնվելու վայրը փողոցների վրա և որոշակի վայրերում: Messenger-ի այս հնարավորությունը ի հայտ է բերել Chrom համացանցային բրաուզերի նոր հավելվածը, որը կոչվում է Marauders Map, հաղորդում է The Independent-ը:
Ամեն անգամ, երբ օգտատերը հեռախոսից ֆեյսբուքյան հաղորդագրություն է ուղարկում, նա ուղարկում է նաև տեղեկատվություն իր դիրքի մասին: Ծրագիրը համադրում է այդ ազդանշանները և ստանում է պատկեր, թե ինչպես է շարժվում օգտատերը:
Marauders Map-ի ստեղծող Արան Խանան ասել է, որ ծրագիրը ստեղծել է, որպեսզի մարդկանց տեղեկացնի այն մասին, որ հնարավոր է ակամա հաղորդեն այնպիսի տեղեկատվություն, ինչը չէին ցանկանա անել:
Ծրագրի ստեղծողն ասել է, որ որոշ դեպքերում հնարավոր է օգտատերի տեղը որոշել մինչև անգամ 1 մետր տարբերությամբ, ինչը կարող է օգտագործվել լրտեսական նպատակներով: Նա նաև հայտնել է, որ շատ քիչ թվով հաղորդագրություններից հնարավոր կլինի տեղորոշել մարդու դիրքը, մանավանդ եթե մի քանի հոգի գան հանցավոր համաձայնության և փոխանակեն իրենց տիրապետած տեղեկատվությունը:
Օգտատերի դիրքի մասին տեղեկատվության փոխանցումը կարելի է հեշտությամբ անջատել Messenger-ի կարգավորումներից:
Արան Խանան ասել է, որ Facebook-ի հավաստմամբ` իրենք աշխատում են առկա խնդիրների ուղղությամբ և շատ հավանական է, որ շուտով այդ ծրագիրն այլևս պիտանի չլինի:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան