ՖԻՖԱ-ի համաժողովին սպառնում է ռումբի պայթյուն
Ինչպես տեղեկացնում է handelzseitung.ch-ը, Ցյուրիխի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ, հնարավոր է, ռումբ է տեղադրված այն շենքում, որտեղ այս պահին ընթանում է ՖԻՖԱ-ի համաժողովը: Այդ տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել է Երևանի ժամանակով մոտավորապես 12:00-ին:
Հիշեցնենք, որ այսօր Ցյուրիխում կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը և Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան