ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանը դարձավ 98 տարեկան (լուսանկերներ)
Ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն` ազգային հերոսի կոչմանն արժանացած Քըրք Քըրքորյանն այսօր դարձավ 98 տարեկան:
«Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն Քըրք Քըրքորյանը (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) ծնվել է 1917 թվականին։ Նա 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից է։
Համաձայն ամերիկյան հեղինակավոր Forbes ընկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։
Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար։
Առաջին խոշոր հատկացումը կատարել է 1993թ-ին՝ 14 մլն. դոլար՝ եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը։
1996թվակնին կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնում հավաքված գումարը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար։
Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։
2004 թվականի մայիսի 27-ին արժանացել է ՀՀ Ազգային Հերոս կոչմանը։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան