Արտաշատում Արգամ Աբրահամյանն ընտրվեց առանց մրցակցության
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Արգամ Աբրահամյանը: Նա, հիշեցնենք, վարչապետի որդին էր:
Panorama.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ քվեարկության արդյունքով, Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել է 10 013 ընտրող: Ընդհանուր առմամբ, այստեղ ընտրություններին մասնակցել է 10 401 ընտրող՝ 20 995 ընտրողից:
Արգամ Աբրահամյանը ընտրապայքարում միայնակ էր մնացել, քանի որ մյուս թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել: Ի սկզբանե Արտաշատում առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ Գարեգին Համբարձումյանը, որը պայքարից դուրս եկավ առաջադրվելուց անմիջապես հետո և Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, որը հայտնի է Աբրահամյանների ընտանիքի հետ ունեցած տարաձայնությոններով: Նա ինքնաբացարկ հայտնեց քարոզարշավի մեկնարկից օրեր անց: Թեկնածությունը չէր առաջադրել նաև գործող քաղաքապետը։ Արգամ Աբրահամյանն ինքը քվեարկության օրը ի պատասխան լրագրողների հարցերի, ասել էր, որ կուզեր մրցակցություն լիներ:
Թեմային առնչվող՝
«Ժամանակը ցույց կտա». Արգամ Աբրահամյանը՝ մեծ քաղաքականություն մտնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան