Սուրիկ Խաչատրյանը կանեփ է օգտագործում. Զարուհի Փոստանջյան
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին, երբ շարունակվում էր Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվության քննարկումը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ, իր խոսքով, ապացույց ներկայացրեց:
Նա վկայակոչելով քրեական գործերից մեկը, որով անցնում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, հայտարարեց, որ իր ձեռքին է Նարկոլոգիական կլինիկայի տված փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, Տիգրան Խաչատրյանի մազի ու մեզի փորձանմուշներում կանեփանման թմրանյութ է հայտնաբերվել:
«Ես հարց եմ տվել, թե ինչու են ձեր մոտ այսպիսի թմրամիջոցներ հայտնաբեվել, նա էլ պատասխանել է, որ իրենց ընտանիքում ընդունված է օգտագործել կանեփ: Մինչդեռ կանեփի օգտագործումը՝ որպես սնունդ, նման արդյունք չէր ցույց տա, ընդունված է, նշանակում է՝ Սուրիկ Խաչատրյանը նույնպես այդ թմրանյութից օգտագործում է», -հայտարարեց Փոստանջյանը:
Պատգամավորը նկատեց, որ Խաչատրյանները տարբեր գործերով հայտնվում են հանրության քննարկման կենտրոնում, սակայն իրավապահները ոչ մի շոշափելի գործողություն չեն իրականացնում: Դիմելով գլխավոր դատախազին, պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ «չեն ցանկանում միջամտել ու վերացնել տիրող քրեական մթնոլորտը»:
Ավելի վաղ, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս, սուր էր արտահայտվել Սուրիկ Խաչատրյանի հասցեին, ասելով, որ ինքը ոչ մեկին չի պաշտպանում, այլ` օրենքը. «Ուղղակի չեմ հասկանում, թե էլ ինչ ձևերով, եղանակներով պետք է հասարակությանը, բոլորին, ցանկացածին ցույց տամ, որ հարգելիս, հասկացանք, որ ես գլխավոր դատախազ եմ: Ես հասկանում եմ, որ այդ հացագործությունը վաղը իմ հարազատի նկատմամբ կարող է լինել: Ես չեմ կարող հանդուրժող լինել: Դատի կտամ Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Ընենց որ հանգիստ եղեք, ես էդ խնդիրը չունեմ»:
Նախորդող հրապարակում`
Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)