Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները ձգձգվում են. Հովիկ Աբրահամյան
«Ժամանակի խնդիր կա, ծավալուն գործունեություն է և դեռ մի քանի օր կձգձգվի: Եվ երբ ստուգումներն ավարտվեն ստուգող մարմնի կողմից, մենք կներկայացնենք հանրությանը», -այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե փետրվարին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ինչպես որոշվել էր «բամփեցի՞ն, թե՞ չբամփեցին Ծառուկյանին»:
Հիշեցնենք, որ վարչապետը վերջերս հայտարարել էր, որ ստուգումների արդյունքները պատրաստ կլինեն ու կհրապարակվեն հունիսի սկզբին:
Հովիկ Աբրահամյանն նաև ասաց, որ որպես երկրի վարչապետ, փորձում է օգնել, աջակցել, նպաստել, որպեսզի ԱԺ ամբիոնը, որն այդքան կարևորում են պատգամավորները, ավելի ամրապնդվի ու վստահություն վայելի հանրության կողմից:
«Ես կոչ եմ անում բոլոր իմ գործընկերներին, քանի որ բոլորը խոսում են կուլիսներում, որ տնտեսական իրավիճակը ծանր է, ինչպես տարածաշրջանում, մեր գործընկեր երկրներում, հիմա կառավարությունը միտված է, և ամեն ինչ կանի, համատեղի ուժերը: Բոլորին կոչ եմ անում լծվել այս կարևոր գործին, որից կածանցվի ժողովրդին բարեկեցիկ կյանքով ապահովելու հարցը: Պարոն Փաշինյան, մեր նպատակն է, որ միասին աշխատենք, բոլոր մարտահրավերերին բոլորս միասին լուծում տանք: Ես ուզում եմ լինել լավատես և կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, որ նման գործերով չզբաղվեք, ով ինչ ասեց, մեկ բառ ավելի կամ պակաս, մեկ օր շուտ կամ ուշ, այլ զբաղվենք կարևոր և գլոբալ խնդիրներով»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Նա մեկ անգամ ևս նշեց, որ երկիրն այս վիճակից հանելու հարցերը քննարկելու նպատակով այս ամսվա վերջում կազմակերպվելու է տնտեսական համաժողով, որին հրավիրվելու են տնտեսագետներ, գործարարներ:
Նախորդող հրապարակում`
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումների ծավալը մեծ է, դրանք ընթացքի մեջ են. Գագիկ Խաչատրյան
Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել. Հովիկ Աբրահամյանը՝ Ծառուկյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը