Կենսաչափական անձնագրերը օդից չեն ու ծայրահեղ պաշտպանված են. Դավիթ Հարությունյան
Կենսաչափական անձնագրերը (ID քարտերը) օդից չեն, դրանք տպագրվում են ու ծայրահեղ պաշտպանված են, քան անձնագրերը ու դրանք օր օրի մեծ տարածում են գտնելու Հայաստանում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ է հունիսի 7-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ID քարտերով քվեարկություն կատարվել այն դեպքում երբ հայաստանյան օրենսդրությամբ քվեարկությունից հետո կնիք է դրվում ընտրողի անձնագրում:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ճիշտ է Հայաստանի Ընտրական օրենսգրքով պահանջվում է կնիք դնել անձնագրի վերջին էջում, բայց միաժամանակ նույն օրենքը պահանջում է ընտրողին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
«Ուղղակի օրենքը հետագա կատարելագործման կարիք ունի»,- հայտարարեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ԱԺ Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցություններն ունեն առաջարկություններ այդ մասով:
Նախորդիվ`
Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները ձգձգվում են. Հովիկ Աբրահամյան
Զուրաբյանը կոչ է անում տնտեսությունը դուրս բերել «ծանրագույն իրավիճակից»
Էլէներգիայի թանկացումը առողջապահության նախարարի մոտ լարվածություն է առաջացնում
Գործազրկության նպաստը հանեցիք, ասեցիք ակտիվացնենք աշխատաշուկան, ակտիվացրեցի՞ք. Հարցեր կառավարությանը