![](https://panorama.am/news_images/11/31472_1/f55c4b20eeba6e_55c4b20eebe6c.thumb.jpg)
Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում. Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ:
«Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում և կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից: Վտանգը նվազագույնի հասցնելու համար Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:
Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը հունիսի սկզբին, իրենց դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել էին «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ռեժիմային գոտի: Եվ մինչև հացադուլ հայտարարելը գտնվել են այնտեղ: Ներկայումս նրանք գտնվում են հացադուլավորների մենախցերում:
«Վարդաշեն» ՔԿՀ պետ Մ. Պողոսյանը իմ հարցին, թե արդյո՞ք երաշխավորում է Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անվտանգությունը՝ պատասխանեց, որ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անվտանգությունը ապահովված է», -իր facebook-յան էջում ներկայացրել է պատգամավորը:
Նախորդող հրապարակում`
ՔԿՀ-ում քննարկում են Շանթի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)