Մարուքյանը Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին խնդրել է դադարեցնել հացադուլը
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու մասին հայտարարության հետ:
«Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն հացադուլը: Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել իրեն առանձին խուց տեղափոխելու, այն է` կիսաբաց ռեժիմից կիսափակի անցնելու մասին, որը, ըստ էության, ռեժիմի խստացում է, սակայն դա նույնպես դատապարտյալի իրավունքն է: Նշված դիմումի քննարկումը ՔԿՀ համակարգի տեղաբաշխման հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է, որը, հուսով եմ, կբավարարվի: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն իր ընկերոջ` Շանթ Հարությունյանի, որի պահանջի բավարարման պարագայում նա կդադարեցնի հացադուլը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բողոքներ չեն արձանագրվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում. Փաշինյան
ՔԿՀ-ում քննարկում են Շանթի դիմումը