Եգիպտոսի դատարանը նույնն է թողել նախկին նախագահ Մուրսիի մահապատժի դատավճիռը
Եգիպտոսի վերաքննիչ քրեական դատարանը նույնն է թողել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճիռը` համաձայն որի վերջինս մեղադրվում էր 2011 թվականին հունվարին բանտից փախուստի դիմելու և անկարգություններին մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:
Մահապատժի դատապարտվածների թվում են «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան, իր տեղակալը` Ռաշադ Ալ-Բայյումին, շարժման ակտիվ ղեկավարներից Իսամ Ալ-Արիյանը և խորհրդարանում իսլամիստների խոսնակ Սաադ Ալ-Կատատնին:
Նույն օրը դատարանը փոխել էր Մուրսիի մեկ այլ դատավճիռ` մահապատիժը փոխարինելով ցմահ ազատազրկման, ինչ հավասար է 25 տարվա ազատազրկման: Խոսքը օտար երկրներին լրտեսելու գործի մասին է:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ, իսլամիստ Մուհամեդ Մուրսին և ևս 105 մարդու դատապարտեց մահապատժի: Մուրսին նման դատավճռի է արժանացել օտար պետություններին լրտեսելու, ինչպես նաև 2011 թվականի հունվարին բանտից փախուստի դիմելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան