Սպորտ 18:16 16/06/2015

Յուրա Մովսիսյան. «Ես հարմար ֆուտբոլիստ չէի Յակինի խաղային սխեմաներում»

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամփոփել է անցած մրցաշրջանի արդյունքները Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Իզվեստիային» պատմել է նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ փոխհարաբերություների և մոսկովյան թիմում ելույթները շարունակելու իր մտադրության մասին, ինչպես նաև շեշտել, որ անցած մրցաշրջանն իր համար վատագույնն էր ողջ կարիերայի ընթացքում:

- Կուզեի շատ արագ մոռանալ անցած մրցաշրջանը, որը շատ անհաջող դասավորվեց ինչպես «Սպարտակի», այնպես էլ անձամբ ինձ համար,- խոստովանել է հարձակվողը:- Դա վատագույն մրցաշրջանն է իմ կարիերայում: Ինձ համար ես արդեն որոշակի եզրակացություններ կատարել եմ: Նույնիսկ այսքան բացասական փորձն էլ ինձ ավելի ուժեղ է դարձնում:

- Դուք կարո՞ղ եք անվանել «Սպարտակի» անհաջող ելույթների գլխավոր պատճառը:
- Դժվար է մեկ պատճառ առանձնացնել: Ես ունեմ թիմի ոչ տպավորիչ խաղի բացատրությունը, սակայն նման հարցերի քննարկումն ակումբի ղեկավարության իրավասության մեջ է մտնում:

- Այդ դեպքում խոսենք հենց Ձեր խաղի մասին: Բացի վնասվածքներից, ցածր արդյունավետության այլ պատճառներ կա՞ն:
- Այո, վնասվածքներն իրենց դերը կատարեցին: Բայց գլխավոր մարզչի անվստահությունը նույնպես ազդեց: Ակնհայտ է, որ ես չէի մտնում Մուրատ Յակինի խաղային փիլիսոփայության մեջ: Իսկ նման հանգամանքներում շատ դժվար է ցուցադրել սեփական լավագույն որակները:

- Ինչպե՞ս կբնութագրեք Յակինի հետ Ձեր փոխհարաբերությունները:
- Սկզբում ամեն ինչ հիանալի էր: Ոչ մի խնդիր չկար: Ժամանակին զուգընթաց մեր փոխհարաբերությունները վատացան: Զգացվում էր, որ մեր միջև լարված մթնոլորտ կա: Շատ էի տանջվում, որ չեմ հայտնվում հիմնական կազմում: Բայց մարզիչն ինձ ոչինչ չէր բացատրում: Հասավ այնտեղ, որ մենք գործնականում չէինք շփվում: Կուզեի շեշտել, որ Յակինի դեմ անձնական ոչինչ չունեմ: Պարզապես այնպես ստացվեց, որ ես հարմար ֆուտբոլիստ չէի նրա խաղային սխեմաներում:

- Արդյոք կարելի՞ է հաստատել, որ Ռոման Շիրոկովը նույնպես «Սպարտակից» հեռացավ Յակինի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
- Կարծում եմ՝ այո: Շիրոկովը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Ռոմանը դարձել է «Կրասնոդարի» առաջատարներից մեկը և արդյունավետ խաղ է ցուցադրում: Վստահ եմ, որ նա կարող էր օգնել նաև մեր թիմին, եթե համապատասխաներ Յակինի մարտավարությանը:

- Դուք «Սպարտակում» ելույթները շարունակելու ցանկություն ունե՞ք:
- Անկասկած: Վճռական եմ տրամադրված՝ ապացուցելու, որ դեռ ի վիճակի եմ շատ գոլեր խփել և օգնել թիմիս՝ վերադառնալու ռուսաստանյան ֆուտբոլի առաջատար դիրքեր: Բացասական բոլոր դրվագներն իմ կյանքում արդեն անցյալ են:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հասցեին հնչած քննադատությունը:
- Հանգիստ: Դա մեր մասնագիտության մի մասն է: Բայց քննադատությունը տարբեր է լինում: Կառուցողական նկատողությունները ես լսում եմ: Բայց, ցավոք, կան մարդիկ, ովքեր քննադատում են, որովհետև ոչ մի այլ բանով չեն կարողանում զբաղեցնել իրենց: Ամեն դեպքում՝ ես վստահ եմ իմ ուժերին ու մտադիր եմ քննադատությանը պատասխանել խփած գոլերով:

- Ո՞վ է Ձեզ միշտ աջակցել անցած մրցաշրջանի ընթացքում:
- Իկարկե, իմ ընտանիքն ու մերձավորները: Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իմ անհատական և «Սպարտակի» երկրպագուներին, ովքեր ինձ ու թիմին աջակցում են և ուրախ, և տխուր պահերին: Օգտվելով առիթից՝ կուզեի նրանց մի քիչ համբերություն մաղթել: Վստահ եմ, որ նոր մրցաշրջանում կկարողանանք երախտահատույց լինել նրանց մեր գոլերով ու վառ խաղով:

- Այլ ակումբներից առաջարկներ ունե՞ք:
- Վերջին տարիներին կարիերայի շարունակման մի շարք առաջարկներ եմ ունեցել: Իմ ծառայություններով եվրոպական ակումբներ էին հետաքրքրվում, սակայն ես չեմ ուզում կոնկրետացնել: Ներկա պահին լիովին կենտրոնացած եմ «Սպարտակում» ելույթների վրա և մտադիր եմ հենց այս թիմի մարզաշապիկով մրցանակ նվաճել:

- «Սպարտակի» կյանքում ինչպիսի՞ դեր է կատարում ակումբի բաժնետեր Ջիվան Չելոյանցը:
- Ջիվան Չելոյանցը, առաջին հերթին, երկար տարիներ «Սպարտակի» նվիրված երկրպագուն է: Բնականաբար, շատ է տանջվում թիմի արդյունքների համար և հնարավոր ամեն բան անում է, որպեսզի գործերն ավելի լավ ընթանան:

- Ինչպե՞ս կբնութագրեիք «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնում Դմիտրի Ալենիչևի նշանակումը:
- Ես շատ ուրախ եմ, որ Ալենիչևն է գլխավորել թիմը: Նրա ղեկավարությամբ Տուլայի «Արսենալը», չնայած ֆինանսական ու խաղային փոքր ռեսուրսներին, լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Աչքի էր զարնում, որ գլխավոր մարզիչը շեշտը դրել է թիմային ու հարձակողական խաղի վրա: Հույս ունեմ, որ Ալենիչևի ղեկավարությամբ «Սպարտակը» կվերադարձնի հաղթական ավանդույթները:

- Դուք կարո՞ղ եք Ձեզ պատկերացնել ԲԿՄԱ-ի մարզաշապիկով:
- Ռուսաստանում ուզում եմ խաղալ միայն «Սպարտակում»: Ինձ չեմ պատկերացնում մեկ այլ թիմում, առավել ևս՝ ԲԿՄԱ-ում:

- ԱՄՆ վերադառնալու ու կարիերան MLS-ում շարունակելու ցանկություն չունե՞ք:
- Չեմ բացառում, որ երբևէ կխաղամ MLS-ում: Բայց այդ ժամանակը դեռ չի եկել: Հիմա ես բժշկական պատճառներով գտնվում եմ ԱՄՆ-ում: Անհրաժեշտ է լիարժեք վերականգնվել վնասվածքից, որպեսզի օպտիմալ մարզավիճակով մասնակցեմ «Սպարտակի»՝ նոր մրցաշրջանին նախապատրաստությանը: Բնականաբար, ոչ մի բանակցություն չեմ վարում MLS-ի ակումբների հետ:

- Սպասո՞ւմ էիք, որ Ձեր նախկին թիմը՝ «Կրասնոդարը», կզարգանա այսպիսի արագ տեմպերով և կկարողանա մեդալներ նվաճել Ռուսաստանի առաջնությունում:
- Ես գիտեի, որ «Կրասնոդարը» տարեցտարի միայն կավելացնի: Հաշվի առնելով ակումբի ղեկավարության սկզբունքայնությունն ու արդյունավետությունը՝ այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց ինձ համար անակնկալ էր, որ թիմն այդքան արագ կարողացավ հայտնվել լավագույն եռյակում:

- Չե՞ք ափսոսում, որ «Կրասնոդարից» «Սպարտակ» եք տեղափոխվել:
- Ոչ: Ես շատ շնորհակալ եմ «Կրասնոդարին» այն հիանալի տարիների համար, որոնք միշտ ջերմությամբ եմ հիշում: Բայց «Սպարտակն» այլ է: Դա հարուստ պատմություն ու հաղթական ավանդույթներ ունեցող ակումբ է: Երկրպագուների այնպիսի բանակ, ինչպիսին «Սպարտակն» ունի, չկա ռուսաստանյան և ոչ մի թիմում: Հպարտ եմ, որ պաշտպանում եմ մեծագույն ակումբի գույները:

- «Սպարտակի» կազմում խփած գոլերից ո՞րն է ամենահիշարժանը:
- Դժվար է ընտրել: Իհարկե, «Թերեքի» ու «Զենիթի» հետ հանդիպումները յուրահատուկ են: Այդ ժամանակ իմ գոլերը «Սպարտակին» կարևոր հաղթանակներ բերեցին: Իսկ ցանկացած ֆուտբոլիստի համար ամենագլխավորը թիմին օգտակար լինելն է:

- Ինչպե՞ս են Մոսկվայի «Սպարտակում» ու Հայաստանի ազգային հավաքականում Ձեր խաղընկերոջ՝ Արաս Օզբիլիսի գործերը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց ողջ մրցաշրջանը:
- Փառք Աստծո, վատ բաներն արդեն անցյալում են: Օզբիլիսն ուժեղագույն այն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Արասն անսովոր տաղանդ ունի: Բացի այդ, հոգեբանորեն շատ ամուր ու դիմացկուն տղա է: Ես այդպես եմ ասում, որովհետև տեսել եմ, թե ինչի միջով էր ստիպված անցնել ողջ տարվա ընթացքում, երբ վերականգնվում էր վնասվածքից: Չի կարելի չհիանալ նրա կամային որակներով:

- Անցնենք հավաքականի թեմային: Ո՞րն է ընտրական ընթացիկ փուլում հայաստանյան թիմի անհաջող արդյունքների պատճառը:
- Մենք լավատեսությամբ էինք սպասում ընտրական փուլի մեկնարկին ու լրջորեն մտածում էինք Եվրոպայի առաջնության ուղեգրի նվաճման մասին: Ցավոք, կարևորագույն խաղերից առաջ որչոշ ֆուտբոլիստների ստացած վնասվածքները լրջորեն ազդեցին արդյունքների վրա: Դժբախտաբար, Հայաստանի հավաքականում բարձրակարգ ֆուտբոլիստները շատ չեն, ուստի հիմնական կազմի ցանկացած ֆուտբոլիստի կորուստ ցավագին ազդեցություն է ունենում թիմի խաղի վրա:

- Շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալլանդի նշանակումը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում սխա՞լ եք համարում:
- Ոչ: Պարզապես հանգամանքները դասավորվեցին այդ կերպ: Երախտապարտ եմ Շալլանդին ամեն ինչի համար: Նա բարեխղճորեն ու անկեղծ էր կատարում իր աշխատանքը, սակայն երբ արդյունք չկա, պատասխանատվությունն ընկնում է մարզչի վրա: Դժվար է ինչ-որ բանում մեղադրել նրան: Կրկնում եմ՝ եթե չլիներ վնասվածքների փաստը, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել:

- Ինչպե՞ս եք գնահատում Սարգիս Հովսեփյանի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մշտական հիմունքներով մնալու հնարավորությունները:
- Հովսեփյանը հայկական ֆուտբոլի լեգենդն է: Չեմ կասկածում, որ մարզչի կարգավիճակում նրան հիանալի ապագա է սպասվում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հնարավորը կանեն, որպեսզի հաջողության հասնեն նրա ղեկավարությամբ: Պրոբլեմ չեմ համարում այն, որ մարզչական մեծ փորձ չունի: Այո, ֆուտբոլային խաղադաշտից դուրս մենք նրա հետ ընկերներ ենք, սակայն դա որևէ կերպ չի անդրադառնում աշխատանքի վրա: Մարզիչ-խաղացող փոխհարաբերությունները լիարժեք պահպանվում են: Ոչ ոք ոչ մի առավելություն չի ստանում:

- Դուք լիովին հարմարվել եք մոսկովյան կյանքին և արդեն վատ չեք տիրապետում ռուսերենին: Ռուսաստանի մայրաղաքաղաքում ինչի՞ն հարմարվելն էր ամենաբարդը:
- Կլիմային ու խցանումներին (ծիծաղում է):

- Ֆուտբոլիստների մասին ամենամեծ միֆը:
- Երբեմն լսում ես, որ այս կամ այն ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել առանց հաղթելու ցանկության: Հավատացեք, ոչ մի պրոֆեսիոնալ խաղացող չի կարող խաղադաշտ մտնել պարտվելու ցանկությամբ: Այո, հազվադեպ չի պատահում, որ խաղը չի ստացվում, սակայն ֆուտբոլիստներին չի կարելի մեղադրել հաղթելու ցանկության բացակայության մեջ:

- Ֆուտբոլային ի՞նչ երազանք ունեք:
- Ուզում եմ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}