![](https://panorama.am/news_images/10/28057_1/f55c4b0cbc0f1e_55c4b0cbc12fe.thumb.jpg)
ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք գրել ատոմային էներգիայի օգտագործման մասին
«Ատոմային էներգիայի օգտագործման մասին գործող օրենքը սկսել է մշակվել 1996 թվականից, գործողության մեջ է մտել 1999-ից, բնականաբար այս ընթացքում տեղի են ունեցել բազամթիվ փոփոխություններ ու լրացումներ: ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք գրել, նրանք ասացին, ճիշտ կլինի, որ մշակվի նոր օրենք: Հիմա ձեռնամուխ ենք եղել նոր օրենքի մշակմանը, որտեղ հաշվի կառնվեն ինչպես ժամանակակից տենդենցները, այնպես էլ ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի դասերը, ինչպես նաև այլ ընթացիկ կարևոր հարցեր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ առաջարկությունը վերաբերում էր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կառուցվածքի բարեփոխմանը, տեսչական գործունեության հստեկացմանը: Ինչ վերաբերում է ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերանորոգմանն ու աշխատանքի երկարաձգմանը, ապա Մարտիրոսյանն ասաց, ինքը որևէ ռիսկ չի տեսնում:
«Այսօր մենք որևէ խնդիր չենք տեսնում, մինչև հետազոտության առաջին փուլը չավարտվի, մենք որևէ ռիսկ չենք կարող նշել: Ռիսկերից մեկը կարող է լինել ռեակտորի մետաղի վիճակը, սակայն մինչ այս պարբերաբար իրականացվել են պլանային վերանորգման աշխատանքներ: Մինչ այս պահը որևէ ռիսկ չկա, հուսով ենք, որ հետազոտությունների արդյունքում էլ որևէ լուրջ խնդիր չի լինի»,-ասաց կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով, չկա մի երկիր, որ շահագործի ատոմակայան ու դրա շահագործման ժամկետը երկարացրած չլինի: Ամեն ատոմակայան ունեցել է տարբեր ռիսկեր, փորձը ցույց է տվել, որ վեց ամիսը բավարար ժամանակ է ատոմակայանի վերանորգման համար:
Աշխատանքները կսկեն մոտավորապես 2017-ի գարնանը, աշխատանքների ավարտից հետո ատոմակայանը կստանա լիցենզիա` ևս 10 տարի շահագործման համար: Կառավարության որոշմամբ սահմանված են հստակ պահանջներ, որոնք բավարարելու դեպքում կթույլատրվի ատոմակայանի շահագործումը:
Նա ավելացրեց, որ շահագործման վերաբերյալ նախագծային ժամկետներ նշվել են առանց տեխնիկական հիմնավորման, զուտ տնտեսական գործոնով պայմանավորված:
Նաև շեշտեց, որ ինքն իրավասու է պատասխանել անվտանգության վերաբերյալ հարցերին, իսկ էլեկտրաէներգիայի գինն ու այլ խնդիրներ իր լիազորության շրջանակում չեն:
Լրահոս
Տեսանյութեր
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)
![Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49449_1/f666d70d2be002_666d70d2be042.jpg)