Հասարակություն 09:01 20/06/2015

Երևանի մեծ ջրհեղեղը, որ 200 կյանք էր խլել (լուսանկարներ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղը վերջերս ամենաշատ քննարկվող թեմաներից է: Երևանում օրինակ քննարկվեց նաև ջրհեղեղի հնարավոր լինել-չլինելը` Գետառը փակելու հետ կապված: Բնապահպան Կարինե Դանիելյանը հնարավոր է համարում Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում թբիլիսյան ողբերգության կրկնությունը՝ չի կարելի Գետառը փակել, այն սելավատար է:

Երկրաբանների կարծիքով, Թբիլիսիի ջրհեղեղի պատճառ կարող է դարձած լինել Վերե գետի կիրճը խցանած սողանքը: Դրա հետևանքով ձևավորված արհեստական ջրամբարում հավաքված ջուրը ճեղքել է փլուզված ամբարտակը` իր հետ բերելով արմատախիլ արված ծառեր և տիղմ:

Հիշեցնենք, որ 1946 Երևանն արդեն տեսել է մեծ ջրհեղեղ: Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն իր բլոգում գրել է Երևանի մեծ ջրհեղեղի մասին.

«Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել: Սակայն տարեց երևանցիները կհուշեն, որ գեղագիտական ոճավորումն այստեղ ոչ մի կապ չունի, և այդ խոշոր քարերի լուռ ներկայությունը վերջին հիշողությունն է, որ մնացել է Երևանի մեծ ջրհեղեղից:

Փոքրիկ Գետառի անսպասելի վարարումի և խոշոր ավերածությունների մասին բազմաթիվ պատմություններ են շրջանառվում` հավաստի ու անհավանական: Դրանք մինչ օրս էլ հնչում են իբրև առասպել` գունազարդումներով, պատումների բազմազանությամբ, իսկ ոմանք նույնիսկ երգ էին հորինել արհավիրքի մասին.

Մայիսի 25-ին, գիշերվա իննին
Գետառը պայթեց,
քաղաքը լցվեց:
Լցրեք, ընկերներ, վեդրոները լի,
Ջրերը հանենք մեր
պադվալներից…

Մինչդեռ իրականությունը շատ ավելի դաժան էր և բոլորովին նման չէր ուրախ երգի:

1946 թվականի Երևանն ապրում էր հետպատերազմյան գարնան հոգսերով: Թեև պատերազմն ավարտվել էր, բայց բոլորը չէ, որ զորացրվել էին, և քաղաքի ամենօրյա խոսակցությունների գլխավոր նյութը շարունակում էր մնալ տղամարդկանց սպասվող վերադարձը:

Մեծ կորուստների ցավը դեռ չէր սպիացել, դժվարություններն անսահման էին, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակաս կար: Եվ միայն գալիք լավ ժամանակների հույսն էր, որ ուժ էր տալիս ու ապրեցնում էր մարդկանց:

Ահա այդպիսի մի օր էր նաև մայիսի 25-ը, մինչև այն պահը, երբ երեկոյան անձրև սկսվեց ու քիչ անց վերածվեց տեղատարափի: Գարնանային առատ տեղումները նոր բան չէին, և քաղաքացիներն անհանգստության լուրջ պատճառներ չունեին: Սակայն ժամը 20։30-ի սահմաններում սկսեցին տագնապալի լուրեր հասնել այն մասին, որ Գետառը վարարել, դուրս է եկել իր ափերից, փլուզել է բոլոր պատնեշներն ու հոսում է դեպի մայրաքաղաք:

Հետագայում մասնագետներին պիտի ապշեցներ այն արագությունը, որով ձևավորվել էր լեռնային հոսքերի պաշարը և ահռելի ալիքի պես փշրվել Երևանի վրա: Կատարված հաշվարկների համաձայն` տարերքի ամենաբուռն պահին հոսքը կազմել էր 150-200 խմ/վայրկյան:

Հենց առաջին րոպեներից ջրերի խորությունը հասավ իր առավելագույն բարձրությանն ու չնվազեց հետագա երկու ժամերի ընթացքում: Ահա թե ինչ է գրում ռուս երկրաբաններից մեկը Երևանի հեղեղի մասին. «1946 թվականի մայիսի 25-ին Երևանով հոսող Գետառը բերեց բացառապես սելավային հեղեղ` իր ծավալներով գերազանցելով վերջին 30-40 տարիներին արձանագրված բոլոր ջրհեղեղները: Քաղաք լցված սելավի ընդհանուր ծավալը կազմում էր կես միլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ հեղեղված յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին էր ընկել 380 կիլոգրամ տիղմ ու քար: Իսկ ընդհանրապես լեռներից Երևան էր հասել 60 հազար խորանարդ մետր ապարային մասսա»:

Լույսերն անջատվեցին: Քաղաքը թաղվեց մթության մեջ: Մարդիկ դուրս բերեցին լամպերն ու մոմերը:

Հոսանքն արագորեն ծածկում էր քաղաքի փողոցները` իր հետ բերելով այն ամենը, ինչ հանդիպել էր ճանապարհին: Մեկը մյուսի ետևից փլուզվում էին հողաշեն տները: Ավերվեց Գետառի հայտնի կամուրջը: Գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ գնացին պղտոր ջրերին: Բայց ալիքը կանգ չէր առնում: Ոմանք բարձրացան տանիքները, մյուսները հեղեղի ծուղակից դուրս պրծնելու ճանապարհներ էին որոնում:

Սրբվել էին տրամվայի գծերը, ավերվել էին մայթերը, սալահատակ ու ասֆալտապատ ճանապարհները, արմատախիլ էին արվել ծառերը, էլեկտրասյուները, փողոցներում կայանած մեքենաները վերածվել էին անճանաչելի մետաղե ջարդոնների: Առանձնապես խոշոր ավերածություններ էին գրանցվել քաղաքի կենտրոնական և արևելյան հատվածներում:

Հայտնի կոմպոզիտոր և երաժշտագետ Ծովակ Համբարձումյանն իր հուշերում գրել է. «Երեկոյան ժամը 8-ի սահմաններում էր: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում (որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Երաժշտական կոմեդիայի թատրոնի տեղում) դիտում էի «Ֆրաու Ինգրիդը` Էստրոտից» ներկայացումը, երբ երկրորդ գործողության կեսին մեկեն բեմի թիթեղյա տանիքը սկսեց ուժգին ու աղմկալի թմբկահարվել նախ` առատ տեղացած կարկուտի հարվածներից, ապա` շուրջ կես ժամ տևած հորդառատ անձրևից:

Հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճում ո՞վ կարող էր կռահել, որ դրսում, քաղաքի հատկապես հյուսիս-արևելյան տարածքում, բառացիորեն արդեն մոլեգնում էր ջրհեղեղը… Երբ դուրս եկա թատրոնից և փորձեցի Աբովյան փողոցի սկզբնամասով վերադառնալ, ապշեցի, որ փողոցով դեպի հրապարակ է հորդում մի գետ, որի երկու «ափերին» մեկ հարկանի շենքերի կտուրներին ծվարել էին տվյալ շենքերի նկուղներում ապրող բնակիչները, հեղեղից մազապուրծ փրկված պատահական անցորդները: Փողոցներում դժոխային մութ էր, ոչինչ չէր երևում…»:

Ականատեսները պատմում էին, որ ջրածածկ էին եղել բոլոր այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Ալավերդյան փողոցն ամբողջապես թաղված էր ցեխի հաստ շերտի տակ: Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Ուժգին հոսքից փլուզվել էր Անատոմիկումի մասնաշենքը: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները:

Ահավոր տեղեկություններ էին հասնում քաղաքից դուրս գտնվող ռազմագերիների ճամբարից: Ըստ լուրերի, երբ հեղեղը հասել էր բարաքներին, գերիները դուրս էին նետվել ու փորձել էին անցնել փշալարե ցանկապատը: Բայց դիտակետերում կանգնած զինվորականները կրակ էին բացել փախչողների վրա:

Դառը ճակատագրի էին արժանացել Կենդանաբանական այգու բնակիչները: Պատմում էին, որ ներկայիս «Այրարատ» կինոթատրոնի տարածքը, որն այդ տարիներին ծառայում էր իբրև բացօթյա շուկա, գիշերը լցվել էր Գետառի բերած անշնչացած կենդանիների դիակներով:

Ծանր փորձություն էր վիճակվել նաև մայրաքաղաքում և հարակից տարածքներում տեղակայված զորամասերին: Այդ գիշեր զինվորականներից մեկի հարսանիքն էր, և ողջ հրամանատարությունը հավաքվել էր խնջույքի վայրում: Կերուխումի ամենաթունդ պահին սկսում է աղմկել հեռախոսը: Տագնապալի լուրեր են գալիս բոլոր կողմերից, սակայն ճանապարհները փակ էին, իրավիճակն` անհասկանալի, և որևէ հստակ կարգադրություն հնչեցնել պարզապես հնարավոր չէր: (Հեղեղից հետո նորապսակներին պիտի հիշեցնեին հայերի այն հավատալիքը, թե մայիսին չի կարելի հարսանիք անել. ինչպես ասում են` «մայիս-վայիս»…):

Յուրաքանչյուր ծայրահեղ իրավիճակ նաև իր հերոսներն է ծնում: 1946-ի մայիսին Երևանում նույնպես քիչ չէին նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը` փրկում էին աղետյալներին: Մարդկանց հիշողության մեջ հատկապես թարմ է մնացել «Դինամո» մարզական ընկերության աշխատակից, ծանրամարտիկ Ռուբեն Մանուկյանի անունը: Նրա մասին պատմում են, որ տեսնելով, թե ինչպես է հեղեղը քշում մի հնգամյա երեխայի, անմիջապես նետվել է ալիքների մեջ ու անվնաս դուրս է բերել փոքրիկին:

Մղձավանջային իրարանցման ու քաոսային տենդի մեջ հայտնված Երևանն աննկարագրելի ճիգեր էր գործադրում` աղետից փրկվելու համար, երբ կեսգիշերն անց հոսքը մեղմվեց, իսկ այնուհետև ջրերը սկսեցին հոսել Գետառի հունով այնպիսի հանգստությամբ, ասես արտասովոր ոչինչ էլ չէր կատարվել: Վնասների իրական ծավալների մասին այն տարիներին հրապարակումներ չեղան: Զոհերի մասին` ևս: Սակայն լռության թիկունքում ողբերգությունը չես թաքցնի: Այսօր արդեն մի շարք աղբյուրներում նշվում է, որ 1946-ի մայիսի ջրհեղեղը շուրջ 200 մարդկային կյանք էր խլել:

Ասում են, որ ջրհեղեղից հետո ռուս հայտնի երգիծաբաններ Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը մոսկովյան «Օգոնյոկ» ամսագրում մի ընդարձակ ֆելիետոն հրապարակեցին, որտեղ իրենց զարմանքն էին հայտնում, թե ինչպես պատահեց, որ ռուսական չափանիշներով առվակ հիշեցնող գետակն այդքան մեծ ավերածությունների պատճառ դարձավ: Ֆելիետոնի հեղինակները ցավով նշել էին աղետին դիմակայելու հարցերում քաղաքային իշխանությունների անկարողության մասին: «Գետառն առաջին անգամը չէր, որ հեղեղում էր Երևանը, իսկ քաղաքային հին կամ նոր իշխանությունները` ուղտի ականջում քնած, սպասում էին նոր աղետների»,- գրել էին երգիծաբանները: Նրանք ցավալիորեն իրավացի էին:

1946-ի ամռան սկզբին կառավարական հանձնաժողով ստեղծվեց` ակադեմիկոս Իվան Ելիզարովի գլխավորությամբ, պատճառներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու համար: Շատ չանցած սկսեցին Գետառի ափերի ամրացման և ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքները: Իսկ քաղաքի մաքրման համար ամիսներ պահանջվեցին:

Ի վերջո, ամեն բան վերադարձավ իր նախկին հունը: Գետառը` նույնպես: Անվերադարձ մնացին միայն կորստի տրված մարդկային կյանքերը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}