Առաջին ընթերցմամբ ընդունվեց Դիլիջանի զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 71, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 20 պատգամավոր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Պետական պարտքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 32 ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Նշենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև կառավարության հրատապ ներկայացրած մի շարք նախագծեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին