Թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտվել են
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից արդեն ավարտվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության այն բնակիչները, ովքեր արդեն ունեն թվային ազդանշանի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներ և ընդունման ժամանակ նկատում են որակի թերություններ, կարող են զանգահարել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության «թեժ գծին»՝ (010)
65-37-87 հեռախոսահամարով:
«Տեղեկացնենք նաև, որ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով ՀՀ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան