Հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ պատշաճ տեղ են զբաղեցնում
Հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ մշտապես զբաղեցրել, զբաղեցնում են և կզբաղեցնեն իրենց պատշաճ տեղը: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել վրացի անկախ փորձագետ Զաալ Անջափարիձեն:
Ըստ փորձագետի` նման պնդման համար կարող է հիմք ծառայել, նախևառաջ, Վրաստանում բնակվող մեծ հայկական համայնքը, աշխարհագրական հարևանությունը, պատմական երկկողմ հարաբերությունները, և, վերջապես, Հարավային Կովկասում առկա «ընդհանուր» խնդիրները:
«Ինչ վերաբերվում է ռազմավարական գործընկերությանը, պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: Հայաստանը, հավանաբար, Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում , ՀԱՊԿ անդամ է , իսկ Վրաստանը՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, և դա ամրագրված է ռազմավարական գործընկերության մասին խարտիայում: Վրաստանը ձգտում է դեպի Եվրոատլանտյան կառույցներ, մինչդեռ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Վերոնշյալի հիման վրա, դժվար է կանխատեսել, թե որքան հնարավոր է տեսանելի ապագայում, որ Հայաստանը դառնա Վրաստանի ռազմավարական գործընկերը, այդ տերմինի դասական իմաստով: Չնայած` որ փոխշահավետ համագործակցությունը ռազմավարական հարցերի շուրջ շատ հնարավոր է, որը, ըստ էության, տեղի է ունենում»,- նշել է Զաալ Անջափարիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան