Թբիլիսիի` Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների խորացումը չի վնասի հայ-վրացական հարաբերություններին
Թբիլիսիի` Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների խորացումը չի վնասի հայ-վրացական հարաբերություններին: Անդրադառնալով Վրաստանի`Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության հայ-վրացական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությանը` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել վրացի անկախ փորձագետ Զաալ Անջափարիձեն:
«Թբիլիսիում բավական իրատեսականորեն են գնահատում իրավիճակը, և ես չեմ կարծում, որ Բաքվի և Անկարայի հետ համագործակցության ֆոնին կնվազի Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Դրանք կմնան կայուն»,- նշել է Զաալ Անջափարիձեն` հավելելով, որ դրա մեջ շահագրգռված են թե՛ հայկական և թե՛ վրացական կողմերը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի` Եվրասիական, իսկ Վրաստանի` Եվրոպական զարգացման ուղղությունները` հայ-վրացական հարաբերությունների վրա, փորձագետը նշել է, որ դա կախված է քաղաքական և տնտեսական մի շարք գործոններից:
«Չեմ կարծում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրջորեն կբարդացնի երկկողմ հարաբերությունները: Հնարավոր է, որ լինեն տնտեսական բնույթի հարցեր, սակայն բարի կամքի և ընդհանուր շահերի առկայության պայմաններում դրանք նույնպես լուծելի են: Եթե հնարավոր լինի պահպանել ԵՄ-ի հետ ասոցացված երկրների`ԵՏՄ շուկա մուտք գործելու իրավունքը, ապա այդ խնդիրները հնարավոր է հասցնել նվազագույնի»,- ասել է Զաալ Անջափարիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան