Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան