ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի ու Cosmopolitan Հայաստան ամսագրի հետ ամփոփում են համատեղ ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի և Cosmopolitan Հայաստան ամսագրի հետ համատեղ ամփոփում է համատեղ ակցիայի արդյունքները, որին հնարավորություն են ունեցել մասնակցելու ՎՏԲ-Հայաստան Բանկի VTB Cosmopolitan Visa Classic և VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ակցիայի ընթացքում, ապրանքների ու ծառայությունների համար քարտերով կատարելով 100 000 և ավելի ՀՀ դրամի վճարումներ երկրի տարածքում և արտասահմանում, ինչպես նաև համացանցում, հաճախորդները կարող էին մասնակցել նվերների խաղարկությանը: Ակցիան անցկացվել է 2015թ. մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa VTB Cosmopolitan քարտերով կատարված անկանխիկ գործարքների ծավալն աճել է ավելի քան 40%-ով, իսկ քարտերի քանակը` 20%-ով:
Ակցիայի արդյունքով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa VTB Cosmopolitan 100 ամենաակտիվ քարտապանների միջև խաղարկվեցին 15 նվեր-հավաստագրեր հատուկ կանանց համար նախատեսված խանութներից ու մասնագիտացված կենտրոններից օգտվելու համար:
Գլխավոր մրցանակները` դեպի Միլան երկու ուղեգրերը, շահեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներ Ազատուհի Մանվելյանն ու Լաուրա Հովհաննիսյանը: