Մերկելը դեմ է միասեռ ամուսնություններին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել միասեռ ամուսնությունների դեմ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Պատասխանելով լրագրողի հարցին, քաղաքական գործիչը նշել է, որ համասեռամոլ զույգերը պետք է օգտվեն այն նույն արտոնություններից` ներառյալ հարկային, ինչ հետերոսեքսուալ: Միաժամանակ նա հայտարարել է. «Այնուհանդերձ պետք է տարբերությունը տեսնել: Ամուսնություն կարելի է համարել միայն կնոջ և տղամարդու միությունը»:
Ներկա պահին միասեռ ամուսնությունները գրացվում են աշխարհի 20 երկրում, Մեքսիկայի մի քանի նահանգներում, Մեծ Բրիտանիայի մեծ մասում: Առաջին անգամ դրանք օրինականցվել են 2001 թվականին Նիդեռլանդներում: Հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է օրինակացրել միասեռ ամուսնությունների գրանցումը երկրի ողջ տարածքում: