ՆԳՆ-ն մեկնաբանել է Յանուկովիչի նկատմամբ հետախուզման դադարեցումը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործը անհետացել է Ինտերպոլի հետախուզության բազայի տվյալներից, գրում է РБК-ն:
Նախկին նախագահի փաստաբանների խոսքով, դա հավանաբար արվել է իրենց ներկայացրած բողոքի հիման վրա:
Ըստ աղբյուրի, Յանուկովիչի մասին տեղեկությունը Ինտերպոլի բազայի մեջ ներառվել էր 2015-ի հունվարի 12-ին:
Նրա հետ միասին փնտրվող քաղաքական գործիչների թվում էին հայտնվել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովը և Ուկրտելեկոմի ղեկավար Գեորգի Ձեկոնը:
Յանուկովիչի պաշտպանությունն ստանձնած անգլիական Joseph Hage Aaronson փաստաբանական գրասենյակը ասել է, որ Ինտերպոլը դադարեցրել է հետախուզումը փաստաբանների դիմումից հետո: Փաստաբանները վստահեցրել էին, որ Յանուկովիչի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի:
Ուկրաինայի Ներքին գորերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Ինտերպոլը ժամանակավորապես դադարեցրել է հասանելիությունը Յանուկովիչի գործին, քանի որ պաշտպանական կողմը բողոքարկել է հետախուզում հայտարարելու մասին որոշումը: Գործի քննությունը տեղի կունենա սեպտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան