Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսությունը դինամիկ զարգացում է ապրում. Քաղաքագետ
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսությունը դինամիկ զարգացում է ապրում: Այսօր Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հայ-վրացական հարաբերությունների աշխուժացումը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայ-վրացական հարաբերությունները զարգանում են ոչ միայն հայ-վրացական տեսանկյունից, այլ զարգացվում է այն ենթակառուցվածքը, որը նպաստում է Վրաստանի տարածքով Ռուսաստան տեղափոխվելուն և հակառակը», -նկատեց քաղաքագետը:
Ավելի վաղ վկայակոչելով կառավարության լրատվական ծառայությանը, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ վրաց-ռուսական Կազբեկի (Դարիալի) սահմանային անցակետ Վրաստանի և Հայաստանի վարչապետերի կատարած այցելության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց-ռուսական սահմանի Կազբեկի անցակետի աշխատանքը երկարացնել ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00):
Մելիք-Շահնազարյանի պնդմամբ, այս պայմանավորվածությունը զգալի կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան ապրանքներ արտահանելու գործընթացը:
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի վարչապետը մեկ ամիս առաջ էր եղել Վրաստանում և ընդհանրապես, հաճախակի այցերը ցույց են տալիս, որ երկու երկրները հարաբերությունների բավական դրական դինամիկա են պատրաստում և փորձելու են զարկ տալ ավելի մեծ առևտրատնտեսական համագործակցությանը: Դրան նպաստելու է ոչ միայն երկու երկրների առևտրատնտեսական շահը, այլ նաև անձնական լավ հարաբերությունների վրա հիմնված գործընթացները: Տեսնում ենք, որ վարչապետերի միջև հարաբերությունները բավական լավ են: Հուսով եմ, որ դրանք ապագայում կծառայեն տնտեսական զարգացմանը», - կարծիք հայտնեց Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով
Լարսի անցակետի կարևորությունն ու հայկական կողմի ջանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ