Աշխարհում 17:28 17/08/2015

Սիրիան, ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանությունը` թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում. «Lenta.ru»

Ռուսական «Lenta.ru» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններին և մեկնաբանել է, թե ինչ ազդեցություն են ունենում այդ հարաբերությունների վրա սիրիական ճգնաժամը, թուրք ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանության հիմնահարցը:

Ըստ հոդվածի` վերջին տարիներին  Բեռլինի և Անկարայի մեջ միմյանց հանդեպ բազմաթիվ հավակնություններ են կուտակվել։ Գերմանիայում բնակվող ավելի քան 3 մլն. թուրքերի դժկամությունը գերմանական հասարակությանը ինտեգրվելու հարցում հարուցում է պաշտոնական Բեռլինի դժգոհությունը։ Բունդեսթագում վստահ են, որ մեղքի մի մասի համար պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա շրջապատի վրա, որոնք բազմիցս կոչ են արել Գերմանիայի թուրքերին պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։

Անկարան իր հերթին դժգոհ է, որ Գերմանիայի իշխանությունն ամենևին չի նպաստում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը։ Վերջերս էլ առաջ է եկել երկու երկրների հարաբերությունները գրգռող լրացուցիչ գործոն: Դա թուրքական իշխանությունների և քրդերի միջև նոր թափով բռնկված հակամարտությունն է։

Ըստ հոդվածագիր Քսենիա Մելնիկովայի` Բեռլինի և Անկարայի հարաբերություններում ճեղքվածքը գոյացել է այն բանից հետո, երբ Թուրքիան վերջնականապես հասկացել է՝ իրեն հազիվ թե հաջողվի ԵՄ անդամ դառնալ։ Թուրքիան «ԵՄ նախասենյակում» է 1987 թվականից։

Երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերությունները չեն ստացվել հենց սկզբից։ Շատ լրագրողներ նշում էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Էրդողանի միջև չկա անձնական համակրանք։

Անցած տարվա դեկտեմբերին Գերմանիայի և Թուրքիայի միջև լրտեսական սկանդալ բռնկվեց։ Այն սկսվեց այն բանից հետո, երբ «Focus» ամսագիրը հրապարակեց հոդված, որում հաղորդվում էր Գերմանիայում լրտեսության մեջ կասկածվող երեք թուրքերի ձերբակալության մասին:

Անկարայի համար տհաճ նորություն էր այն, որ 1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները Գերմանիան պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն։ Առաջինը այդ մասին հայտարարեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին՝ Բեռլինում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ։ Երկրորդն արտահայտվեց արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

«Տեղի ունեցածը համապատասխանում է «Ցեղասպանություն» սահմանմանը, ես շատ լավ եմ հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ դա հենց այդպես էլ անվանվի, և փաստարկները, որոնցով նրանք առաջնորդվում են»,- նշել է նախարարը։

Չնայած այն բանին, որ Գաուկը ճանաչել է նաև Բեռլինի մասնակի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար (կայսերական Գերմանիայի զինվորականները մասնակցել են հայերի արտաքսմանը), թուրքական ԱԳՆ-ն ցասկոտ  հայտարարությամբ է պատասխանել:

«Նախագահ Գաուկն իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու հանցագործություններ, որոնք այն չի արել… Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ սպառնալով, որ եթե Գերմանիան չհրաժարվի նման դիրքորոշումից և կառուցողական դիրքորոշում չընդունի, երկարաժամկետ հեռանկարում դա բացասական հետևանքներ կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների համար։

ՌԴ ԳԱԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հերքումը վատ է անդրադառնում Գերմանիայում Թուրքիան ընկալելու վրա։

«Դա ցավոտ հարց է Անկարայի համար։ Դեռևս թուրքերը կտրականապես դեմ են տեղի ունեցածն անվանել «Ցեղասպանություն»։ Գերմանիան, որպես երկիր, որը լիովին ընդունել է պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար, վատ է վերաբերվում թուրքական իշխանությունների նման գործելաոճին։ Հայոց ցեղասպանության հերքումը միայն հեռացնում է Թուրքիային այդքան ցանկալի ԵՄ-ի անդամակցությունից»,- համոզված է քաղաքագետը։

Թուրք առաջնորդը բազմիցս խնդրել է Բեռլինին՝ երկրի տարածքում ապրող թուրքերի հանդեպ ավելի մեծ զորակցություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման համար չափազանց քիչ բան է արվում։ Մասնավորապես, Բեռլինը դեմ է հանդես գալիս երկքաղաքացիությանը, ինչը պնդում է Անկարան։

Բունդեսթագում, իրենց հերթին, կարծում են, որ Էրդողանը կոշտ հայտարարություններ է անում՝ փորձելով ձեռք բերել Գերմանիայի տարածքում ապրող թուրք ընտրողներ ձայները։

Մի կողմից՝ Գերմանիան հավանություն չի տալիս նրան, որ թուրքերը պատժիչ գործողություն են իրականացնում ընդդեմ Սիրիայի քրդերի։ Իրաքի քրդերին գերմանացիները համարում են իրենց դաշնակիցը, մարզում և զենք մատակարարում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար, մյուս կողմից, Բեռլինը, որը բացասաբար է վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմին, ստիպված է զերծ մնալ Անկարայի հասցեին դատապարտող մեկնաբանություններից։ Միակ բանը, որ նման իրավիճակում մնում է Շտայնմայերին և Մերկելին, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների, կոչ անելն է Թուրքիային՝ չդադարեցնել խաղաղ գործընթացը քրդերի հետ։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում մարզում է ԻՊ-ի գրոհայիններին, զինում, անձնագրեր տալիս, տարանցիկ երկիր հանդիսանում կամավորների համար, այդ թվում՝ Գերմանիայից։ Սակայն դրա վրա պաշտոնական Բեռլինն աչք է փակում, քանի որ նրա համար Ասադի ռեժիմի անկումն ավելի ցանկալի նպատակ է, քան ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»,- ասել է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}