Ֆրանսիան չի բացառում «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երկուշաբթի օրվա հանդիպմանը կարող է հաջորդել «նորմանդական» ձևաչափով հանդիպումը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «Գազետա. ռու»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Լե ֆոլի հայտարարությունը:
«Հնարավոր է Բեռլինի հանդիպմանը հաջորդի «նորմանդական» ձևաչափով հանդիպումը»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայի հարցերով «նորմանդական» ֆորմատով հանդիպումը հնարավոր է կայանա օգոստոսի 20-ին՝ Բեռլինում: