Պուտինը, Մերկելն ու Օլանդն աջակցում են Դոնբասում կրակի ամբողջական դադարեցմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային զրույց են ունեցել: Երեք երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հակամարտության և դրա լուծման հետ կապված հարցեր: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը` հղում անելով «Ռիա նովոստի»-ին:
Երկրների ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են շարունակել կյանքի կոչել Մինսկի համաձայնագիրը:
Ըստ աղբյուրի, նրանք կարծիք են հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգ կարող են առաջացնել Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները:
Պուտինը, Մերկելը և Օլանդը իրենց աջակցությունն են հայտնել սեպտեմբերի 1-ից Դոնբասում կրակի լիարժեք դադարեցման գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան