Էրդողանը ժամանակավոր կառավարության կազմում տեղ է տվել ազգայնականներին ու քրդամետներին
Հրապարակվել է Էրդողանի կողմից հաստատված Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը: Թուրքիայի նախագահը կազմը հաստատել է այն բանից հետո, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել կոալիցիա կազմելու համաձայնության գալ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Ազգայնական Թուղրուլ Թյուրքեշը կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը: Քրդամետ ուժերի ներկայացուցիչներ Ալի Հայդար Կոնջան և Մուսլյում Դողանը կզբաղեցնեն համապատասխանաբար ԵՄ հարցերի և զարգացման նախարարների պաշտոնները:
Կառավարության այս կազմը կաշխատի մինչև նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրությունները: